Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Մենք զավթված ենք ներսից, որովհետեւ հայ տեսակին հաղթելը դրսից անհնար է»

Ապրիլ 28,2023 17:00

ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում արձագանքելով ծնողների հնչեցրած ահազանգին, որ Երեւանի դպրոցներից մեկում ուսուցչուհին տարրական դասարանի աշակերտներին բաժանել է թուրքերենով կազմված մաթեմատիկայի թեստ, իր զարմանքն արտահայտեց, որ հնարավոր է՝ ուսուցչուհին աշակերտներին ինչ-որ բան բաժանի առանց նախապես դրա բովանդակությանը ծանոթանալու: «Դա է ամենավտանգավորը: Վաղն էլ հնարավոր է ֆաշիստական ինչ-որ բան տարածի: Երկրում կրթության համար պատասխանատու տիկինը ասել էր չէ՞, որ Հայաստանի 400 դպրոցում ցանկություն են հայտնել ՝ ուսումնասիրել մեր հարեւանների լեզուն: Ինձ հետաքրքիր է, թե ինչպե՞ս են այդ 400-ը հաշվել: Հարցրել են, թե ուզում են հարեւանների լեզուն սովորե՞լ: Իսկ մեր հարեւաններից այդ երկուսը հայերի հանդեպ անընդհատ առնվազն անթաքույց ցեղասպանություն են իրականացնում: Ու դրանց անվանում են հարեւան, բացառում ռուսերենը:

Բայց ինչ լավ է, որ ունենք ծնողներ, որոնք ուշադիր են, թե ինչ են անում իրենց երեխաների, զավակների հոգեկերտվածքի հետ: Եթե նկատել եք, դրանից առաջ էլ հենց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ասել է, որ մենք պիտի նոր տիպի հայրենասիրություն տարածենք: Այստեղ կարեւորն այն է, թե ինքը որն է համարում հայրենիք: Այդ անձը, որ կառավարում է մի խումբ, որն ամբողջովին ոչ թե ապազգային է, այլ վարում է այլ ազգային քաղաքականություն, ըստ երեւույթին նկատի ուներ այլ ազգի, հայրենիքի հանդեպ սերը: Երկրի անվտանգությունը, ազգային անվտանգությունը որ ասում են, մարդիկ նկատի են ունենում դրսից սպառնացող վտանգները: Սիրելիներս, մենք զավթված ենք ներսից: Վաղուց ասված է. հայ տեսակին հաղթելը դրսից անհնար է, որովհետեւ անգամ պետականությունը կորցնելով հայը կարողացել է ազգայինը պահպանել: Եվ այստեղ անշուշտ, Հայ Առաքելական եկեղեցու դերը անգնահատելի է: Բայց մենք հիմա խոսում ենք այն մասին, որ հարձակումները ոչ այնքան դրսից են, ինչքան ամեն ինչը նախապատրաստվում է ներսից: Այնպես որ, պատահական չէ, որ աղոթելիս ասում են՝ Աստված, փրկիր մեզ թե դրսի, թե ներսի ոսոխից»,-ասաց տիկին Ալավերդյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930