Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սա ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ որևէ աղերս չուներ այս ամենը էկոլոգիայի հետ. Տաթև Հայրապետյան

Ապրիլ 28,2023 17:04

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանցի «էկո–ակտիվիստները» հայտարարել են, որ այսօր 18:00-ից դադարեցնում են իրենց ակցիան, քանի որ մասամբ հասել են իրենց առջև դրված խնդիրների իրագործմանը: Նրանք նշել են, որ եթե նոր «էկոլոգիական» խնդիրներ առաջանան, ապա կվերադառնան շարունակելու իրենց ակցիան:

Սա ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ որևէ աղերս չուներ այս ամենը էկոլոգիայի հետ: Հստակ մշակված սցենար էր, որն ավելի երկար տևեց, քան իրենք կցանկանային, բայց դե գլխավոր խնդիրը Վարդանյանի հեռացումն էր ու անցակետի տեղադրումը, ինչն էլ տեղի ունեցավ… Հիմա Արցախի հայերը ամբողջությամբ շրջափակման մեջ են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930