Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք դրական եք տրամադրված եվրոպական եւ ամերիկյա՞ն հովանու ներքո բանակցություններին, թե՞ ռուսական, թե՞ երկուսի». Ֆրանսիացի լրագրողը՝ Արարատ Միրզոյանին

Ապրիլ 28,2023 16:56

Այսօր Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի եւ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համատեղ ասուլիսին հարցին՝ ինչո՞ւ միջազգային մարմինների կոչերը, Հաագայի դատարանի որոշումը չեն ազդում Ադրբեջանի գործելակերպի վրա, ի՞նչ գործուն քայլեր պետք է ձեռնարկվեն, որ վերացվի Լաչինի միջանցքի արգելափակումը եւ Արցախի ժողովուրդը զերծ մնա էթնիկ զտումից՝ Կատրին Կոլոննան պատասխանեց, որ այդ միակողմանի քայլերը չեն կարող նպաստել խաղաղության գործընթացին. «Եթե կա այս սկզբունքային դիրքը եւ դա կիսում է միջազգային հանրությունը, միջազգային արդարության դատարանը, կա գործընթաց, որում ՀՀ-ն համարձակորեն ներգրավվել է եւ անհրաժեշտ է ընդլայնել այս գործընթացը, սնուցել: Մենք չենք խոսել նոր հանդիպումների մասին, բայց կարեւոր է հիմնվել Պրահայում ձեռք բերվածի վրա եւ փորձել որոշակի համաձայնության կետեր գտնել՝ առաջիկա հանդիպումների ժամանակ»:

RA Minister of Foreign Affairs Ararat Mirzoyan and Minister for Europe and Foreign Affairs of France Catherine Colonna gave a joint press conference at the RA MFA

Ֆրանսիացի լրագրողի հարցին՝ դուք դրական եք տրամադրված եվրոպական եւ ամերիկյա՞ն հովանու ներքո բանակցություններին, թե՞ ռուսական հովանու ներքո, թե՞ երկուսի, արդյոք դա հնարավո՞ր է՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Առիթ ունեցել ենք մի քանի անգամ ներկայացնելու հայկական կողմի դիրքորոշումը: Մենք հարթակների միջեւ տարբերություն չենք դնում, խաղաղության գործընթացը մեկն է ու բանակցությունները ընթանում են խաղաղության միեւնույն պայմանագրի շուրջ: Մենք շնորհակալ ենք բոլոր մայրաքաղաքներին, որոնք հարթակ են տրամադրում, փորձում են կամրջող դեր խաղալ այս գործընթացում, բայց ՀՀ-ի համար առնվազն հարցը այդպես չի դրված բանակցել Մոսկվայում, Վաշինգտոնում, թե Բրյուսելում: Բանակցությունները ըստ էության մեկն են եւ միեւնույնն են»:

Հարցին՝ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ հայկական կողմին առաջարկել են թափանցիկ վերահսկողության համակարգ ներդնել Լաչինի միջանցքում, մերժել է, միայնակ են դա արել, արդյոք Երեւանին նման առաջարկ հնչե՞լ է՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ այն, ինչ անում է Ադրբեջանը, բացարձակ ապօրինի է եւ պետք է շուտափույթ վերացվի. «Մնացած ամեն ինչ, որ կարող է վերաբերվի ԼՂ ժողովրդի իրավունքներին, կարող է քննարկվել միջազգայնորեն թափանցիկ ձեւաչափում: Լաչինի միջանցքում սահմանակետեր դնելու վերաբերյալ ադրբեջանական կողմից հրապարակային պահանջներ կամ առաջարկներ, դժվար է տարբերակում անել, հնչել են, մենք չենք պատրաստվում ներգրավել այդ առաջարկների քննարկման մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930