Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Միանում եմ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին, որով միջազգային հանրությանը Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ իրականացվող էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը թույլ չտալու և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու պահանջ է ներկայացվում:
Կարևոր եմ համարում բոլոր հնարավոր միջոցներով ու ձևերով մեր խնդիրը բարձրացնելը, աշխարհին Ադրբեջանի իրական նպատակները բացատրելը, որոնք փաթեթավորված լինելով եվրոպական ականջահաճո տերմիններով ու բառերով, իրականում հանցավոր՝ էթնիկ զտման ու Արցախի հայաթափման նպատակ են հետապնդում:
Մեր շահերն առաջին հերթին մենք պետք է պաշտպանենք՝ աշխատելով բոլոր ուղղություններով, գործի դնելով բոլոր հնարավոր մեխանիզմները, նաև գործիքներ տալով տարբեր երկրներում Արցախի բարեկամներին՝ մեր շահերը դրսում ավելի արդյունավետ պաշտպանելու համար: Հուսով եմ, այս պահանջագիրը ևս այդպիսի մի գործիք կդառնա:
Կարդացեք նաև
Բոլորին, ովքեր ինձ գիտեն և վստահում են, կոչ եմ անում միանալ արցախահայության այս նախաձեռնությանն ու ստորագրել պահանջագիրը, որը հասանելի է այս հղումով: