Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքն իրեն հասցրել է մահացու կրակոց, որպեսզի գերի չընկնի: Մեր իրական տեսակը». Նորայր Նորիկյան

Ապրիլ 28,2023 13:46

18 ամյա Ռոբերտը, որպեսզի գերի չընկնի, ինքն իրեն հասցրել է մահացու կրակոց…

Այս լուսավոր տղայի՝ Ռոբերտի մասին վերջին օրերին իսկապես չեմ կողմնորոշվում, թե ինչպե՞ս ներկայացնեմ նրա ողբերգական, միաժամանակ՝ հերոսական ոդիսականը։

Խորապես համոզված եմ, որ մեր իրական տեսակը հենց Ռոբերտի՝ ընդամենը 18 տարի ապրած հայորդու տեսակն է։

Ռոբերտ Արմենի Գևորգյանը 2022թ․ հունիսի 27-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ՀՀ ՊՆ N զորամաս։

2022թ․ սեպտեմբերի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզում սանձազերծված մարտական գործողությունների հետևանքով, լինելով ընդամենը 2,5 ամսվա զինծառայող, ըստ էության, գտնվել է թիվ N մարտական դիրքում և ներգրավվել մարտական գործողությունների մեջ, այն դեպքում, երբ մինչև վեց ամսվա զինծառայող դառնալը, նա չէր կարող և նրան իրավունք չունեին ընդգրկել մարտական գործողությունների մեջ:

Բայց առավել ողբերգական ու հերոսական է նրա մահվան հանգամանքը։

Հասկանալի պատճառներով այս պահին չեմ կարող առավել մանրակրկիտ անդրադառնալ այս հարցին, սակայն հարկ եմ համարում արձանագրել, որ ստանալով հրազենային ծանր վնասվածքներ և գտնվելով, ըստ էության, շրջափակման մեջ, Ռոբերտն ինքն իրեն հրազենով մահացու կրակ է արձակել, որպեսզի գերի չընկնի…

Ներկայում ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, և ընթանում է նախաքննություն։

Ռոբերտի ծնողների լիազոր ներկայացուցչն եմ։

Առաջիկայում հնարավորություն կլինի առավել մանրամասն անդրադառնալ այս քրեական վարույթին և դրա ընթացքին։

Խորապես համոզված եմ, որ քանի դեռ զինված ուժերում հանդուրժում ենք թեկուզ աննշան հանցանքներ ու զանցանքներ, քանի դեռ պատասխանատվության ինստիտուտը լիարժեք չի գործում զինված ուժերում, և քանի դեռ ամեն ոք իր արածի համար պատասխան չի տալիս, ցավոք սրտի, մենք ապահովագրված չենք լինելու նման ողբերգություններից․․․

Ինքներս մեր վարքագիծը խմբագրելու անհրաժեշտություն ունենք ու մենք պետք է սթափվենք․․․

Պետք է անհանդուրժողական լինենք անպատժելիության, անպատասխանատվության, հանցավորության ու սանձարձակության նկատմամբ․․․

Մեր երկրում օրենքը պետք է գործի բոլորի համար, և հանցագործը պետք է պատժվի, անկախ նրանից թե ով է․․․

Խոնարհումս քո լուսավոր հիշատակի առաջ, հզո՛ր տղա․․․

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ,

փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930