Այսօր Գյումրու Բուլվարային թաղամասում՝ «Կուրսկի հրապարակի» մոտ, այդ տարածքը մաքրող հավաքարարներից մեկը հայտնաբերել է պարկուճներ։
Ահազանգել են ոստիկանություն, ոստիկանները Մենդելեևի 1 հասցեում՝ չբնակեցված վագոն-տնակի մոտ, հայտնաբերել են ինքնաձիգից արձակված մոտ 15 պարկուճներ։ Կրակոցի հետքեր եղել են նաև վագոն-տնակի վրա։
Թե ով է հեղինակը, դեռ պարզ չէ, ինքնությունը պարզելու ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են օպերատիվ-հետախուզական գործողություններ։
Ի դեպ, այդ տարածքը հեռու չէ Գյումրու 102-րդ ռազմաբազայից, կան որոշակի կասկածներ, որ գուցե և ռուս զինծառայողներից որևէ մեկի կողմից է կրակոցներ հնչել։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ