Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հակառակորդի նպատակը իրավիճակը լարված պահելն է․ Էդվարդ Ասրյան

Ապրիլ 28,2023 11:36

«Սահմանային իրադրությունը այս պահին կայուն է, հարաբերական անդորր է, բայց Գեղարքունիքի, Սյունիքի ուղղություններով գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ։ Հակառակորդի նպատակը իրավիճակը լարված պահելն է, բայց մեր կողմից վերահսկվում է»,- Ջերմուկում այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Նա Ջերմուկում հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հետ։

Ինչ վերաբերում է Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ՝ հակառակորդի առաջխաղացմանը, գլխավոր շտաբի պետի խոսքով՝ «հակառակորդի հետ Հայաստանի ԶՈՒ-ն գտնում է շփման պայմաններում»։

«Արդեն մեր առաջնագիծը ունենք, դիրքային համակարգը բարելավում ենք։ Օր-օրի կատարելագործում ենք՝ հակառակորդի նկատմամբ որոշ ուղղություններով նաեւ առավելություն ստանձնելու համար»,-նշեց Ասրյանը։

Վերջինս բարձր է գնահատում Եվրամիության դիտորդական խմբի աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում։ «Այդ աշխատանքով Ադրբեջանի զինված ուժերը իրենց առավել զսպված են զգում։ Այնպես որ շատ լավ է ստացվում աշխատանքը Հայաստանի սահմանների երկայնքով»,- ասաց Ասրյանը՝ նշելով, որ մեր ԶՈՒ-ն ապահովվում է դիտորդների ռազմական անվտանգությունը, ինչպես սահմանային կետերում, այնպես էլ նրանց երթևեկության ժամանակ։

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930