Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Գիլոյան. Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ առաջադեմ սպորտային երկիր է, բայց իրականում էթնիկ զտման քաղաքականություն է վարում, ինչը պետք է դատապարտվի ու կանխվի. «Հրապարակ»

Ապրիլ 28,2023 11:32

ԿԳՄՍ նախարարությունն ապրիլի 28-30-ը Բաքվում կայանալիք «Ֆորմուլա 1» Գրան պրի եվրոպական մրցաշարի կազմակերպիչ կառույցին եւ միջազգային սպորտային հանրությանը կոչ է արել՝ բողոքի ձայն բարձրացնել Արցախում ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանից հետաքրքրվեցինք, թե ով է Բաքվում կայանալիք մրցաշարի կազմակերպիչ կառույցը։ «Հենց «Ֆորմուլա 1»-ի ղեկավարությունը»,- ասաց նա։ Թե «բողոքի ձայն բարձրացնել» ասելով ինչ նկատի ունի ԿԳՄՍՆ-ն, ինչ քայլեր են ակնկալում միջազգային սպորտային հանրությունից, Գիլոյանն ասաց․ «Այն, որ մասնակցիները չգնան Բաքու, գովազդատուները գովազդ չտան, մասնակից այդ թիմերը բոյկոտեն՝ ի նշան բողոքի, որ Ադրբեջանը հիմա այսպիսի քաղաքականություն է վարում․․․։ Մենք այստեղ քաղաքականություն չենք խառնում, այլ ուղղակի սպորտային մարդկանց ասում ենք, որ, ժողովուրդ, այսպիսի հայադավ քաղաքականություն է վարվում, 120 հազար մարդ պատանդ է պահվում, եւ դուք ձեր բողոքի ձայնը պետք է բարձրացնեք, դա մարդասիրություն է, ու մենք մարդասիրության կոչ ենք անում, որ այդ մարդիկ հասկանան, Ադրբեջանն էլ ինչ-որ տեղ պատժվի ու հասկանա, որ այդպիսի սանձարձակ բաներ չի կարելի անել»։

Կարեն Գիլոյանն ասում է՝ Ադրբեջանը սրանով փորձում է ցույց տալ, որ առաջադեմ սպորտային երկիր է, բայց իրականում էթնիկ զտման քաղաքականություն է վարում, ինչը պետք է դատապարտվի ու կանխվի։
Մի քիչ ուշացած չէ՞ այս հայտարարություն-կոչը՝ հաշվի առնելով այն փաստը, որ ընդամենը մեկ օրից սկսվելու է մրցաշարը։ «Չեմ կարծում, եթե ուզեն չմասնակցել՝ հիմա էլ չեն մասնակցի, այնպես չէ, որ մեկ ամիս առաջ արդեն այնտեղ էին, եթե ինչ-որ մեկը չուզի մասնակցել, հիմա էլ կարող է դա անել»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930