Լրահոս
Օրվա լրահոսը

Թվում էր՝ հենց Գերմանիան, մեղսակցության բեռը գիտակցելով, պիտի ավելի ակնհայտ դարձներ, որ մերժում է հայերին բնաջնջելու, ցեղասպանության ուրացման թուրքական ծրագիրը. «Ազգ»

Ապրիլ 28,2023 11:14

2020-ի պատերազմից հետո, թվում էր, որ հենց Գերմանիան, ելնելով իր պատմական պատասխանատվությունից, ավելի ստույգ՝ մեղսակցության ծանր բեռը գիտակցելով, պիտի ավելի ակնհայտ դարձներ, որ մերժելով մերժում է հայոց քաղաքակրթությունը ոչնչացնելու, հայերին բնաջնջելու, ցեղասպանության ուրացման թուրքական ծրագիրը, հարգեր զոհերին, նրանց ժառանգներին, գրավոր եւ բանավոր ուղերձ հնչեցներ ապրիլի 24-ին: Ապրիլի 23-27-ին պաշտոնական այցով Կանադայում գտնվող Գերմանիայի Դաշնության նախագահ Ֆրանց Վալտեր Շթայնմայերն առաջինը պիտի հիշատակեր ապրիլի 24-ը: Իհարկե չենք մոռացել, որ 2015-16-ին նա երկրի արտգործնախարարն էր, այդ ժամանակ, դրանից հետո որեւէ անգամ «Հայոց ցեղասպանություն» բառեզրը չի գործածել, կանցլեր Մերկելի հետ 2016-ի հունիսի 2-ի նիստին չի մասնակցել, սակայն երկրի նախագահի պաշտոնը եթե չի պարտադրում, ապա չի՞ ենթադրում հարգանք իր երկրում ապրող, նույն քաղաքացիությունն ունեցող Հայոց ցեղասպանության վերապրողների ժառանգների հանդեպ, եթե նույնիսկ նա այլ բառով՝ «կոտորած» անվանելով նվազեցնում է Օսմանյան Թուրքիայում թուրքերի, գերմանացիների ոճիրը: Շթայնմայերն ազդեցիկ քաղաքական գործիչ է, հմուտ դիվանագետ, նրա տեքստը միշտ ուշագրավ է, ուստի հարց պիտի ուղղել, թե ինչո՞ւ նախագահի կայքում ապրիլի 21-ին Ռամադանի ավարտին մահմեդականներին ուղերձ կա, ապա՝ ապրիլի 19-ին Վարշավայի գետոյի ապստամբության 80-ամյակի ելույթն է, եւ վերջինը՝ ապրիլի 26-ին Իսրայելի հիմնադրման 75-ամյակի առթիվ տեսաուղերձն է: Ապրիլի 24-ն ինչո՞ւ չկա:

Գերմանիայի կանցլեր Շոլցը ապրիլի 24-ին Բելգիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Լյուքսեմբուրգի իր պաշտոնակիցների հետ Հյուսիսծովյան երկրների երկրորդ գագաթնաժողովին էր, Բունդեսթագի նախագահ Բերբել Բասը նույն օրը Պրահայում մասնակցում էր ԵՄ խորհրդարանների նախագահների համաժողովին, ողջագուվում Ուկրաինայի Ռադայի իր պաշտոնակից Շտեֆանչուկի հետ, եւ հավանաբար նրանց հիշեցնող էլ չի եղել, որ ծանրաբեռնված օրակարգում նրանց գրասենյակների մի պաշտոնյա պարտավոր է ժամանակ գտնել եւ մի հակիրճ գրառում անել:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930