Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անցակետի տեղակայումը կարող է նշանակել միայն մեկ բան՝ Արցախի էթնիկ զտմանն ուղղված գործնական քայլ. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 28,2023 11:04

Գերագույն ցանկության դեպքում էլ 44-օրյա ագրեսիայից հետո անհնար է պատկերացնել, որ Արցախի ժողովուրդը կարող է համաձայնել անցնել ադրբեջանական հսկիչ-անցագրային կետով: Այդ մասին բազմիցս հայտարարություններ են հնչել Արցախի Հանրապետությունից՝ նաեւ պետական մակարդակով: Այս իրավիճակում անցակետի տեղակայումը կարող է նշանակել միայն մեկ բան՝ Արցախի էթնիկ զտմանն ուղղված գործնական քայլ, ինչը չի էլ թաքցնում Բաքվի քաղաքական ղեկավարությունը:

Այստեղ էական իրողությունն այն է, որ 120 հազար արցախցի՝ հավատալով եւ արձագանքելով խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանին, վերադարձավ իր բնօրրան եւ ադրբեջանական անցակետի տեղադրմամբ հայտնվեց պատանդի կարգավիճակում: Ստեղծված իրավիճակում, օրինաչափորեն, Արցախի ժողովրդի հիմնական ակնկալիքը Ռուսաստանի Դաշնությունից է, եւ նա ԱՀ Անվտանգության խորհրդի տարածած հայտարարությամբ վերջինից պահանջեց գործնական քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի անվտանգության ապահովման առաքելությունը վերստին ստանձնելու համար: Արցախից հղված ուղերձում հստակ նշվում է, որ ռուսական կողմից իրավիճակը շտկելու գործուն քայլերի բացակայությունը թույլ կտա Արցախի իշխանություններին եւ ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները:

Պարզ է, որ ՌԴ խաղաղապահների այլընտրանքային տարբերակը միջազգային մանդատով այլ առաքելության ներգրավումն է:

Հայ ժողովուրդը, մասնավորապես՝ արցախահայությունն ակնկալում է, որ Լաչինի միջանցքի հարցը կլուծվի, եւ ապագայում կբացառվեն նմանատիպ երեւույթները, հակառակ դեպքում անվտանգության նոր համակարգի ներգրավումն արցախահայության համար կդառնա գոյաբանական խնդիր:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930