2023 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է: Այս ընկերությունը վճարել է մոտ 21 միլիարդ դրամի հարկ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս անգամ զիջել է դիրքերը եւ պետբյուջե վճարել է 35,4 միլիարդ դրամ հարկ։
Կոմբինատի հարկերը այս տարվա առաջին եռամսյակում կազմել են 15,4 միլիարդ։ Վճարած հարկերն ավելացրել է նաեւ «Գրանդ տոբակո»-ն՝ 7,8 միլիարդից հասցնելով 11,6 միլիարդի։ Հարկերն ավելացրել է նաեւ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը. ընկերությունը 2023-ի հունվար-մարտին բյուջե է վճարել 7,2 միլիարդ դրամ։ Հարկերի ծավալով աճ է գրանցել «Ակբա» բանկը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։