Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը գերազանցում է իր լիազորությունները եւ ավելի շատ քաղաքական հաշվեհարդարի գործիքի է վերածվել. Սիրանուշ Սահակյան. «Հրապարակ»

Ապրիլ 28,2023 10:10

Մինչ օրվա իշխանություններն ամենօրյա ռեժիմով խոսում են ժողովրդավարության մասին, Հայաստանում տեղի են ունենում դեպքեր, որոնք ծայրահեղ բռնապետական ռեժիմներին են հատուկ։

Բազմաթիվ դեպքեր կան, երբ մարդուն պատժել են կարծիք արտահայտելու համար:

Փորձում են լրացուցիչ սահմանափակումներ մտցնել զինվորականների, հոգեւորականների համար` նրանց չեզոքության դրույթը շահարկելով, իսկ իրականում` իշխանություններին քննադատելու իրավունքը սահմանափակելով: Անգամ օրենսդրական նախաձեռնություններ են մշակվում: Իսկ մի նախաձեռնություն արդեն իսկ շրջանառության մեջ է` ռազմական դրության ժամանակ համացանցն անջատելու եւ կայքերն արգելափակելու իրավունք է իշխանությունն իրեն ուզում վերապահել:

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին խնդրեցինք մեկնաբանել այս իրավիճակը։ «Այստեղ շատ կարեւոր է իրավունքի իրացման եւ իրավախախտման սահմանագիծը, միջազգային ստանդարտներով խոսքի ազատության իրավունքը պաշտպանվում է, եւ այդ իրավունքը հնարավորություն է տալիս անգամ չափազանցվածություն կամ որոշակի վիրավորանք՝ ոչ անձնական, բայց երեւույթը գնահատող վիրավորական արտահայտություններ ներկայացնել քաղաքական գործիչներին: Եվ գործում է նրանց կողմից հանդուրժելու սկզբունքը, հատկապես նման խոսքը թույլատրելի է, երբ հանրային նշանակության հարցերի է առնչվում, եւ կայացվել են որոշումներ, որոնք բացասական հետեւանքներ են թողել հասարակության վրա եւ կարող են սպառնալիքներ առաջացնել։ Այս տեսանկյունից, կարծում եմ, արտահայտություններն ուղղված են երեւույթին եւ բացարձակ չեն կարող մեկնաբանվել որպես անձնականացված, թիրախավորված խոսք եւ լիարժեքորեն պաշտպանվում են խոսքի ազատության շրջանակներում: Այդ իրավունքին չի կարող ոստիկանությունը միջամտել։ Այդտեղ նույն ստանդարտները պետք է կիրառվեն, ինչ հավաքների ազատության շրջանակներում, երբ քաղաքական խոսք է իրացվում, եւ ոստիկանությունը չի կարող այդ քաղաքական խոսքը ճնշելու նպատակով ցրել հավաքը կամ արգելել հավաքի իրականացումը։ Ավելին՝ միջազգային դատական ատյաններն այստեղ գնահատելու են, թե արդյոք իրավական գործիքները չե՞ն չարաշահվել ոստիկանության կողմից՝ խոսքը դադարեցնելու նպատակով, եւ ասեմ, որ քաղաքական խոսքը, ի տարբերություն այլ բնույթի խոսքի՝ գեղարվեստական, առեւտրային, ունի ամենաուժեղ պաշտպանությունը։ Իմ գնահատմամբ, ոստիկանությունը գերազանցում է իր լիազորությունները եւ ավելի շատ քաղաքական հաշվեհարդարի գործիքի է վերածվել»,- պատասխանեց նա։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930