Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կայացած եւ չկայացած պետությունների տարբերությունը

Ապրիլ 28,2023 10:00

Հայկական մեդիադաշտում ակտիվորեն շրջանառվում են տեղեկություններ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի առողջական վիճակի մասին: Էրդողանը ֆիզիկապես չի մասնակցել Աքքոյու ատոմակայանի միջուկային վառելիքի ներբեռնման արարողությանը: Թուրքիայում կառուցված առաջին ատոմակայանը ռուս-թուրքական խոշոր նախագիծ է, որն իրականացվում է 2018 թվականից: Պարզ է, որ այլ հանգամանքներում միջոցառումը կդառնար մայիսի 14-ին նախատեսված նախագահական ընտրություններում Էրդողանի ընտրարշավի կարեւորագույն մասը: Թուրքիայի նախագահը չեղարկել է նաեւ մյուս նախընտրական հանդիպումները:

Բայց, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի Էրդողանի անձնական ճակատագիրը, եւ ինչպես կավարտվեն նախագահական կամ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում, Հայաստանի հետ հարաբերությունների, ինչպես նաեւ՝ Հարավային Կովկասում այդ երկրի քաղաքականության վրա դա լուրջ ազդեցություն չի ունենա:

Թուրքիան մի երկիր է, որը կանգնած է մեր թշնամու թիկունքին, այդպես եղել է, այդպես էլ կմնա՝ ցանկացած ներքաղաքական դասավորությունների պարագայում: Այդպիսիք են աշխարհի բոլոր կայացած պետությունները. արտաքին քաղաքական ռազմավարությունը չի փոխվում այն պատճառով, որ իշխանության են գալիս այս կամ այն ուժերը: Թրամփը համարվում էր «իզոլյացիոնիստ», Բայդենն այդպիսին չի համարվում: Մեր հարցում դա որեւէ բան փոխո՞ւմ է:

Հայաստանի նման երկրում պետության առաջին դեմքը կարող է հրաժարվել իր նախորդների բանակցային ժառանգությունից, ասել, որ բանակցում է իր սեփական «զրոյական» կետից, ինչ ուզում է՝ բանակցում է, իսկ պարտությունից հետո ասել, որ ինքն ընդհանրապես չի բանակցել, չի հասցրել, ինչպես նաեւ՝ հայտարարել, որ դա ի սկզբանե պարտված խաղ էր:

Նման, մեղմ ասած, անլուրջ մոտեցման դեպքում ամենեւին պատահական չէ, որ թշնամին հարձակման, իսկ այնուհետեւ՝ գնալով օղակը սեղմելու համար ընտրում է այն պահը, երբ իշխանության է հենց այդպիսի ղեկավարը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ես կարծում եմ, որ այլասերված հակապետական կառույցները մեր երկիրը փորձադաշտ են դարձրել, անակոնդայի սկզբունքով իբր փորձում են մեր երկիրը սեղմել, հետո ձեռք բերած հաջող փորձը կիրառել այլ պետությունների վրա, մասնավորապես ռուսական պետության վրա: Միգուցե ժամանակն է գիտակցել, որ ոչ մի երկրի ղեկավար իր ժողովրդին չի ծառայում, այլ ծառայում է այդ այլասերվածներին, որոնց կողմից էլ այդ ղեկավարներն ընտրվել են: Այնպես որ, ժողովուրդները բարիկադի մի կողմում են, իսկ հակադիր կողմում այդ ժողովուրդների պետական իշխանավորներն են, օլիգարխներն են, ոչ ժողովրդի կողմից վարձատրվող քաղաքական, պետական, հասարակական ուժերն են: Այնպես որ, անիմաստ է բարիկադի հակադիր ուժերի լավ ու վատ վերաբերմունքները քննարկել, պարզապես պետք է հասկանանք, որ պանիրը որտեղ էլ լինի, այն անվճար չպետք է լինի, եթե անվճար է, ուրեմն հաստատ թակարդ է՝ մեր տասնութի անվճար հեղափոխությունը մեզ վկա: Մենք աշխատասեր, մարդասեր, ժողովրդասեր ժողովուրդ ենք, մեզ մնում է սովորենք վճարել եւ ամեն կեղտի ձեռքից փող ու այլ արժեքներ չվերցնել եւ չտալ: Ամեն ինչ պետք է կախված լինի միայն մեզնից եւ Արարչից:

  2. Հ.Շ. says:

    Այժմու ՀՀ վարչակարգի անդամներուն մէջ կան՝ 10-20 անձեր, ներառեալ Փաշինյանը, որոնք կրնային լաւ գործ կատարել՝ կայացած, նորմալ, չվտանգուած երկրի մը պետութեան մէջ: Թէկուզ ոչ բարձրագոյն պաշտօններում. գոնէ ոչ, որպէս ամենասկիզբի պաշտօն:

    Իսկ նախկին երկու վարչակարգերի մէջ, այդքան թիւով իսկ անձեր չկային – ներառեալ շեֆերը -, որ կարենային որեւէ կարեւոր պաշտօն վարել՝ կայացած, նորմալ, չվտանգուած երկրի մը պետութեան մէջ:

    2018-ի գարնան, հիմնական խնդիրը այն էր, որ «յեղափոխական» հայերը չէին հասկցած, թէ այդպիսի երկիր մը չէ, տակաւին, Հայաստանը:

    Մ. Հայդուկ Շամլեան

  3. Ella Tsaturyan says:

    Այո շուտով կգա Ռուբեն Վարդանյանը և կփրկի բոլորիս, հատկապես Արամ Աբրահամյանին և հեքիաթասաց Ավետիկ Իշխանյանին

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930