«Ա1+». Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը առանձին հանդիպումներ է ունեցել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի ու Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ։
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ քննարկվել է Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը, ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը: