«Միկա» մարզահամալիրում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի մարզիկները անվիճելի հաղթանակներ են գրանցում։
Այսօր՝ մրցումային երրորդ օրը, մեր բռնցքամարտիկներից ռինգ մտել են չորսը, որոնցից երեքը՝ 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 67 կգ՝ Յուրա Բաբլումյանը եւ 71 կգ Արման Միսկարյանը անվիճելի հաղթանակ են տարել մրցակիցների նկատմամբ։ Միայն աղջիկների մրցաշարում հանդես եկող Լիլիթ Ասատրյանը չի կարողացել հաղթահարել առաջին արգելքը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ