Ապրիլի 30-ից մայիսի 14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ղազախստանում, որտեղից էլ մեկնելու է մրցավայր։
Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հրապարակել է աշխարհի առաջնությանը մասնակցող բռնցքամարտիկների անունները։ Նրանք են․48 կգ՝ Բարեղամ Հարությունյան, 51 կգ՝ Ռուդոլֆ Գարբոյան, 54 կգ՝ Ռուսլան Ասլիկյան, 57 կգ՝ Արթուր Բազեյան, 60 կգ՝ Արթուր Ղազարյան, 63,5 կգ՝ Հովհաննես Բաչկով, 67 կգ՝ Գուրգեն Մադոյան, 80 կգ՝ Համբարձում Հակոբյան, 86 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյան, 92 կգ՝ Նարեկ Մանասյան, +92 կգ՝ Դավիթ Չալոյան։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ