Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյան. «2․5 տարի է՝ մարդիկ, փոշու ու քարերի վրայով քայլելով, մոտենում են 18-20 տարեկան տղաների շիրիմներին»

Ապրիլ 27,2023 19:45

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սրանք Եռաբլուրի գերեզմանոցների միջև ընկած հատվածներն են, որտեղով արդեն 2,5 տարի մարդիկ մոտենում են իրենց հարազատների գերեզմանոցներին։

2․5 տարում հնարավոր չի եղել ապահովել տարրական պայմաններ զոհվածների ընտանիքների համար։

2․5 տարի է՝ մարդիկ, փոշու ու քարերի վրայով քայլելով, մոտենում են 18-20 տարեկան տղաների շիրիմներին։

Սա քաղաքի այն հատվածն է, որտեղ իշխանությունները չեն նկարվում, կարմիր լենտեր չեն կտրտում, հետևաբար դժվար տեղյակ լինեն այս ամենի մասին։

Սա անպատասխանատվություն չի,  բառադիություն չի, սա իշխանությունների վերաբերմունքն է հայրենիքին․․․»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930