Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ՀՆԱ-ի համեմատ թեթև պարտք ունենք». կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2022 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

Ապրիլ 27,2023 18:26

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով հսկիչ անցագրային կետի տեղադրմանը և այս համատեքստում՝ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայության անհրաժեշտությանը:

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացնի ՀՀ ազգային ժողով:

Տարեկան հաշվետվությունը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «2022 թվականին ռուս-ուկրաինական հակամարտության զարգացումների արդյունքում համաշխարհային տնտեսությունում, այդ թվում՝ ՀՀ գործընկեր երկրների տնտեսություններում տեղի է ունեցել տնտեսական աճի դանդաղում: Համավարակի և 44 օրյա պատերազմի շոկերից հետո տնտեսության 2021 թվականի վերականգնման տեմպերն արագացան 2022 թվականի տարեսկզբին։ Չնայած փետրվարի վերջերից սկիզբ առած ռուս-ուկրաինական հակամարտության և Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների բացասական ազդեցությունների հետևանքով տնտեսական ակտիվության մարտ ամսի որոշակի դանդաղմանը, ապրիլ ամսից դեպի Հայաստան մարդկանց ներհոսքի, զբոսաշրջության զգալի ավելացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների՝ ՀՀ տեղափոխման արդյունքում տնտեսական ակտիվության աճի տեմպերը կտրուկ արագացան, հատկապես՝ ծառայությունների ոլորտում: Արդյունքում՝ 2022 թվականին գրանցվեց 12.6% տնտեսական աճ: 2022 թվականին տեղի է ունեցել տնտեսության արտաքին դիրքի զգալի բարելավում, ինչի արդյունքում ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 0.9%-ը: 2022 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսական շոկերին արդյունավետ արձագանքելու միջոցով մակրոտնտեսական և հարկաբյուջետային կայունության ապահովմանը: Այդ նպատակից ելնելով՝ տարվա ընթացքում կանխատեսվածից բարձր տնտեսական աճի պայմաններում կառավարությունը պլանավորված չեզոք հարկաբյուջետային քաղաքականության փոխարեն իրականացրել է զսպող քաղաքականություն՝ միևնույն ժամանակ իրականացնելով տնտեսական ներուժի բարձրացմանը միտված միջոցառումներ և նպաստելով պարտքի կայունության ապահովմանը: Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի և եկամուտներում, և՛ ծախսերում արձանագրվել է աճ: Մասնավորապես՝ եկամուտներն աճել են 22.5% ով կամ 379.3 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված հարկային եկամուտների (ԱԱՀ-ի, շահութահարկի և եկամտային հարկի գծով) և պետական տուրքերի աճով, ծախսերը՝ 11.9%-ով կամ 238.3 մլրդ դրամով՝ մեծ մասամբ պայմանավորված կապիտալ ծախսերի աճով»,– մասնավորապես նշել է նախարարը:

Վահե Հովհաննիսյանը նշել է նաև, որ պետական բյուջեի պակասուրդի նվազման, բարձր տնտեսական աճի և փոխարժեքի արժևորման պայմաններում կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն էականորեն նվազել է՝ կազմելով 46.7%՝ կանխատեսված 60.2%-ի փոխարեն՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 13.6 տոկոսային կետով: ՀՀ կառավարության պարտքը 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3,969.7 մլրդ դրամ (10,086.4 մլն ԱՄՆ դոլար): Ընդ որում, կառավարության արտաքին պարտքը նվազել է և՛ դրամային, և՛ դոլարային արտահայտությամբ:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պետական պարտքին, Ֆինանսների նախարարից հետաքրքրվել է, թե ինչքանով է պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշի նվազեցումը կախված փոխարժեքի հետ, ինչքանով է կապված պետական պարտքի կառավարման նոր գործիքների և նոր հարաբերակցության ներդրման հետ:

Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ կարևոր է արձանագրել, որ պետական պարտքի կառուցվածքում դրամով պարտքի չափաբաժինը էականորեն ավելացել է և արտարժույթով պարտքի չափաբաժինն էականորեն նվազել է: «Սա թույլ է տալու նվազեցնել փոխարժեքային ռիսկերը և մենք դրամային պարտքի մասնաբաժինն ավելացրել ենք մոտ մինչև 40 տոկոս: Անցած տարի 28 է եղել, եթե չեմ սխալվում: 10 տոկոսից ավելի դրամային չափաբաժինն ավելացրել է: Դա մասամբ պայմանավորված է նաև դրամի արժևորմամբ: Եթե խոսենք պարտք-ՀՆԱ հարաբերակցության նվազման մասին, ապա դրա մի մասը, իհարկե, պայմանավորված է դրամի արժևորմամբ, որովհետև մեր պարտքի զգալի մասն արտարժույթով է: Իսկ մյուս մասը, իհարկե, պայմանավորված է առաջանցիկ տնտեսական աճի տեմպերով: Մյուս կողմից նաև բյուջեի պակասուրդը, երբ ավելի ցածր է եղել մեր ծրագրվածի նկատմամբ՝ սա նույնպես ունեցել է իր ազդեցությունը: Մենք շարունակելու ենք և հիմա աշխատում ենք պարտքի միջնաժամկետ ռազմավարության վրա, որը շուտով կներկայացնենք կառավարություն, որտեղ կներկայացնենք, թե առաջիկա տարիներին ինչպես ենք պլանավորում կառավարել պարտքը և ինչպես ենք պատրաստվում առաջ գնալ՝ նվազեցնելով այն հիմնական ռիսկերը, որոնք առկա են այս ուղղությամբ»,-ասել է Ֆինանսների նախարարը:

Նիկոլ Փաշինյանը հորդորել է բյուջեի կատարման հաշվետվության խորհրդարանական քննարկումներին ընդառաջ այս թեմայի վրա ավելի շատ կենտրոնանալ: «Սա հանրության համար հետաքրքրիր և զգայուն թեմա է: Մենք պետք է մեր քաղաքացիներին ի ցույց դնենք, որ մեր ՀՆԱ-ի համեմատ մենք թեթև պարտք ունենք: Ըստ էության, 46 տոկոսով Հայաստանը համարվում է վերստին թեթև պարտքային բեռ ունեցող երկիր: Այսինքն՝ այս տրամաբանությամբ պետք է նայենք, որովհետև երկրները դասակարգվում են թեթև, միջին և մեծ պարտք ունեցող երկրների: Հայաստանն իր տնտեսական աճի շնորհ վ վերստին համարվում է թեթև պարտք ունեցող, որովհետև Քովիդի շրջանում մեր այս կատեգորիայում որոշակի փոփոխություն էր եղել: Նաև մյուս կողմից՝ ինչն է կարևոր այս ցուցանիշով, երբ ՀՆԱ-ի նկատմամբ մեր պարտքերի կշիռն էականորեն նվազեցրել ենք: Այստեղ էլ մենք դիմակայունության մեծ պաշար ենք կուտակել, որովհետև անհրաժեշտության դեպքում, ընդ որում ոչ միայն ճգնաժամային իրավիճակում, կարող ենք նաև պետական շատ կարևոր ծրագրերի համար նոր գումարներ ներգրավել: Խնդիրը պարտքը չէ, խնդիրն այն է, թե պարտքն ինչպես ենք օգտագործում մեր տնտեսական աճի պոտենցիալը մեծացնել ւ համար, որովհետև և շատ կարևոր է, որ մենք մեր պարտքն օգտագործում ենք կապիտալ ներդրումներ իրականացնելու համար, որի նպատակը նոր միջոցների գեներացումն է»,-ասել է վարչապետը:

2023 թվականի ապրիլին գրանցվել է հարկային եկամուտների բացառիկ ցուցանիշ. ապրիլի 26-ի դրությամբ հավաքագրվել է 295 միլիարդ դրամ հարկային եկամուտ

Վարչապետը կառավարության նիստում անդրադարձել է նաև 2023 թվականի բյուջեին. «Խորհրդարանում առիթ ունեցա ասելու, որ մենք 2023 թվականի ապրիլին ունենք շահութահարկի պատմական բացարձակ ցուցանիշ, ունենք նաև պետական բյուջեի հավաքագրումների, հարկային եկամուտների բացառիկ ցուցանիշ: Ընդ որում, այսօր ապրիլի 27-ն է, և դեռ մի քանի օր էլ այդ ցուցանիշը կբարելավվի: Բայց երեկվա դրությամբ արդեն հավաքագրվել է 295 միլիարդ դրամ հարկային եկամուտ: Հայաստանի Հանրապետության պատմության մեջ երբեք չի եղել ամիս, երբ Հայաստանի պետական բյուջե մուտքա րվի 295 միլիարդ դրամ: Օրինակ, 2022 թվականին, որը նույնպես բավականին հաջող տարի է: 2021 թվականին ընդունված 2022 թվականի բյուջեով ինչ-որ պլանավորել ենք՝ հավաքագրել ենք շուրջ 80 միլիարդով ավելի հարկային եկամուտներ: 2022 թվականի ապրիլին հավաքագրել էինք 231 միլիարդ, իսկ 2022 թվականի ապրիլին արդեն իսկ երեկվա դրությամբ հավաքագրել ենք 295 միլիարդ դրամ, որը բացարձակ ռեկորդ է բոլոր տարիների բոլոր ամիսների նկատմամբ: Ապրիլի 1-ից 26-ը հարկ վճարողները վճարել են 158.1 միլիարդ դրամ շահութահարկ, որը նույնպես պատմական ռեկորդ է: Համեմատության համար ասեմ, որ 2022 թվականի ապրիլին վճարվել է 98 միլիարդ դրամ շահութահարկ: Այսինքն՝ այս տարվա ցուցանիշը դեռ չավարտված ամսով նախորդ տարվա համեմատ ավելի է 59.7 միլիարդ դրամով: Ես ուզում եմ կրկին առիթն օգտագործել և շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր մեր բոլոր մարտահրավերներին արձագանքում են ամենօրյա աշխատանքով: Խորհրդարանում քննարկման ժամանակ, երբ հարց ծագեց, թե ո՞նց պետք է լուծենք մեր խնդիրները, մենք նշեցինք 2 անկյունաքարային կետ, մեկն աշխատանքն է, մյուսը՝ կրթությունը փոխկապակցված: Եվ ես կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն տնտեսավարողներին, գործարարներին, ովքեր արձագանքում են հենց մեր պատկերացումների շրջանակում, որովհետև սա է ճանապարհը, ուրիշ ճանապարհ չկա, և մենք տեսնում ենք կոնկրետ արդյունքները:

Այդ արդյունքներին անդրադարձել եմ խորհրդարանում, հիմա ուզում եմ ավելի կոնկրետացնել. 2023 թվականի մարտին մենք ունենք գրանցված աշխատատեղերի կրկին բացարձակ ռեկորդ: Երրորդ Հանրապետության պատմության մեջ դուք գիտեք, որ նախորդ այդպիսի ռեկորդ արձանագրվել էր 2022 թվականին, երբ գրանցվել էր 704 420 աշխատատեղ, իսկ 2023 թվականի մարտին արդեն ունենք 706 294 աշխատատեղ: 2023 թվականի մարտ ամսվա աշխատատեղերը նախ 2018 թվականի մայիսի համեմատ ավելի են 158 305-ով: Այսինքն՝ շուրջ 30 տոկոսով ավելացել են աշխատատեղերը 2018 թվականի մայիսի նկատմամբ: 2023 թվականի մարտին 2023 թվականի մարտի նկատմամբ աշխատատեղերն ավելացել են 14 028-ով, իսկ 2023 թվականի մարտին 2022 թվականի մարտի նկատմամբ աշխատատեղերն ավելացել են 51 510-ով: Շատ կարևոր է աշխատավարձի ֆոնդի շարժընթացը: 2023–ի մարտին 2022-ի մարտի նկատմամբ աշխատավարձային ֆոնդն ավելի է 53 մլրդ 616 մլն դրամով: Այսինքն՝ 33 տոկոսով մեկ տարվա ընթացքում աշխատավարձային ֆոնդն ավելացել է, իսկ 2018-ի մայիսի նկատմամբ աշխատավարձի ֆոնդը ավելացել է 116 մլրդ 439 դրամով կամ 120 տոկոսով: Այսինքն՝ 2018 թվականի մայիսի նկատմամբ երկրում աշխատավարձային ընդհանուր ֆոնդը կրկնապատկից ավելի մեծացել է: Եվ այս տարվա փետրվարի նկատմամբ մենք ունենք 29 միլիարդ 49 միլիոն դրամի աշխատավարձի ֆոնդ, որն ավելի է շուրջ 15 տոկոսով: Պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի մայիսի նկատմամբ այս տարվա մարտին միջին աշխատավարձն ավելի է 125 313 դրամով կամ 71 տոկոսով, 2023 թվականի մարտը 2023 թվականի փետրվարի նկատմամբ՝ 35 848 դրամով կամ 13,5 տոկոսով, իսկ 2023 թվականի մարտը 2022 մարտի նկատմամբ 58 000 դրամով կամ 23 տոկոսով: Սա կարևոր է գնաճի հետ համեմատության տրամաբանության մեջ, որովհետև օրինակ, մարտը մարտի նկատմամբ մեր 12-ամսյա գնաճը կազմել է 5.4 տոկոս, իսկ միջին աշխատավարձի աճը՝ 23,9 տոկոս: Իսկ տարեկան գնաճը, այսինքն՝ հունվար-մարտ գնաճը կազմել է 7.2 տոկոս, իսկ միայն փետրվարին մենք աշխատավարձի աճ ենք ունեցել 13.5 տոկոսով, ինչն կրկին շատ կարևոր է։ Կրկին ուզում եմ ընդգծել, որ սա առաջին հերթին աշխատող, արդյունք ստեղծող մարդկանց շնորհիվ է, և կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար:

Ինչ վերաբերում է տնտեսական ակտիվության ցուցանիշներին, ապա մարտին այն կազմել է 14 տոկոս: Հունվար-մարտ ամիսներին մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը 12.2 տոկոս է: Շատ ուրախացնող է հետևյալ փաստը, որ մենք արդյունաբերության աճի որոշակի արագացում ունենք։ Նախորդ ամիս մեկ տոկոսի շրջանակում էր, մարտին 8.6 տոկոս աճ ունենք արդյունաբերության, իսկ հունվար -մարտի արդյունքներով` 3.6 տոկոս։ Եվ շատ ուրախալի լուր, որ գյուղատնտեսությունում նույնպես մենք մարտին որոշակի, փոքր՝ 1.4 տոկոս աճ ենք ունեցել, ինչը շատ կարևոր է: Շինարարության, առևտ րի, ծառայությունների բարձր տեմպով աճերը շարունակվում են, և մենք պետք է նաև բյուջեի վրա մեր աշխատանքը, եկամուտների և ծախսերի մասով և կապիտալ ծախսերի մասով հատկապես մեր աշխատանքի որակը բարձրացնենք, որպեսզի կարողանանք մեր դրած խնդիրը լուծել: Մեր դրած խնդիրը հետևյալն է՝ տարվա արդյունքներով այս և առաջիկա տարիներին ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ»:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է կապիտալ ծախսերին և նշել, որ 2021 թվականին կապիտալ ծախսերը կազմել են 216 միլիարդ դրամ: «2022 թվականին, երբ մենք պլանավորում էինք 342 միլիարդ դրամ, ինքներս գիտեինք, որ դրա հետ կապված ռիսկեր կան, և մեր ընդդիմադիր գործընկերները նույնպես ասում էին, որ չեք կարողանալու սա անել: Բայց ուզում եմ ասել, որ մեր կապիտալ ծախսերը փաստացի եղել են 380 միլիարդ դրամ: Այսինքն՝ մենք ոչ միայն կատարել, այլև նաև պլանավորվածից ավելին ենք կատարել: Եվ սա որոշակի վստահություն է տալիս մեզ, որ այն թիրախները, որը մենք դրել ենք կապիտալ ծախսերի ՀՆԱ-ում աճի մասով՝ իրագործելի են, և մենք մեր ընթացակարգերը և մեր կարողությունները զարգացնելու միջոցով պետք է ձգտենք այս ցուցանիշներն էլ ավելի բարելավելու՝ առաջիկա միջնաժամկետ ժամանակահատվածում»,-ասել է նախարարը:

Թեմայի առնչությամբ կառավարության ղեկավարն ընդգծել է կապիտալ ծախսերը պատշաճ որակով իրականացնելու կարևորությունը, քանի որ այն մեծապես պայմանավորում է տնտեսական ակտիվությունը և տնտեսական աճը: «Կապիտալ ծախսերը պետք է արվեն մաքսիմալ արագ, մաքսիմալ որակով և մաքսիմալ արդյունավետ: Խոսքը պետական բյուջեի 2022թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու և այն Ազգային ժողով ուղարկելու մասին է: Առաջիկայում մեզ Ագային ժողովում սպասվում է և՛ հանձնաժողովների մակարդակով մանրամասն քննարկում, և՛ լիագումար նիստերի մակարդակով քննարկ ում: Խնդրում եմ ակտիվ մասնակցել և մանրամասն բովանդակային քննարկում ունենալ խորհրդարանի մեր գործընկերների և այդպիսով՝ նաև հանրության հետ, որովհետև հանրությունը նույնպես պետք է հնարավորինս մանրամասն տեղեկացված լինի մեր բյուջետային գործերից: Նախատեսվում է ընթացակարգերով նաև մարզպետներին ներգրավվածությունը բյուջետային քննարկումներում: Շատ կարևոր է, որ մենք մանրամասն ներկայացնենք մարզերում տեղի ունեցած ներդրումները: Ես խորհրդարանում հայտարարեցի, որ վերջին հինգ տարիներին մարզերում կառավարությունն աննախադեպ չափերի՝ 1.2 մլրդ դոլարի ներդր ւմ է ունեցել: Հարգելի մարզպետներ, ձեր հաշվետվությունների ընթացքում շատ կարևոր է, որ դուք ներկայացնեք, թե 1.2 մլրդ դոլարն ինչ է եղել, ինչ է դարձել, ինչի է վերածվել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող մի շարք դպրոցներ կապահովվեն ճաշարանների և խոհանոցների գործարկման համար անհրաժեշտ գույքով և սարքավորումներով

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող թվով 128 հանրակրթական դպրոցներին հատկացնել կապիտալ դրամաշնորհներ 264,361.6 հազար դրամի չափով, որից 233,997.9 հազար դրամը՝ վերջիններիս խնայողությունների հաշվին, իսկ 30,363.7 հազար դրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2023թ.-ի պետական բյուջեի վերաբաշխման միջոցով: Գումարն ուղղվելու է դպրոցների ճաշարանների համար անրաժեշտ գույքի և սարքավորումների ձեռքբերմանը: Ըստ հիմնավորման՝ Շիրակի մարզն անցում է կատարել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին 2018թ.-ի սեպտեմբերին: Ծրագրի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է նաև ապահովել դպրոցների ճաշարանների համապատասխան շենքային պայմաններ գույքի, սարքավորումների և այլ անհրաժեշտ պարագաների առկայություն: «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկն իրականացրել է մարզի դպրոցների ճաշարանների կարիքների հավաքագրման գործընթաց, որի արդյունքներով պարզ է դարձել, որ 31 դպրոց ունի թե՛ ճաշարանի և/կամ խոհանոցի ընթացիկ նորոգման կարիք, թե՛ խոհանոցային սպասքի և այլ պարագաների և թե՛ գույքի և սարքավորումների ձեռքբերման կարիք,132 դպրոց՝ խոհանոցային սպասքի և այլ պարագաների ձեռքբերման կարիք: 132-ից 128 դպրոց ունի նաև ճաշարանի և՛ խոհանոցի համար գույքի և՛ սարքավորումների ձեռքբերման կարիք:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագիրը և՛ կրթության, և՛ երեխաների առողջության պահպանման համատեքստում. «Այստեղ մենք լուրջ խնդիրներ ունենք և պետք է ամեն ինչ անենք օր առաջ այդ խնդիրները լուծելու համար»:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի վերաբերյալ՝ նշելով, որ 2023 թվականի հունվարի 1-ից ծրագրում ընդգրկված են ՀՀ բոլոր 10 մարզերի 1073 դպրոցները. «Ծրագրի շահառուները 1-4 -րդ դասարանների ավելի քան 2000 երեխաներն են: Նրանց պետբյուջեի միջոցների հաշվին տրվում է մեկանգամյա առողջ սնունդ»:

Նախարարը նշել է նաև, որ պարբերաբար ծրագրի մոնիթորինգ է իրականացվում: «Մենք ունենք նաև ավելի քան 50 դպրոց, որտեղ ծրագրի շրջանակում հիմնվել են ջերմոցներ և ինտեսնսիվ այգիներ: Եվ նաև ունենք ավելի քան 90 դպրոց, որտեղ ծրագրի շրջանակում արևային կայաններ են տեղադրվել: Այդ դպրոցները կարողանում եմ հոգալ իրենց հոսանքի ծախսը և ավելին, ունենք դպրոցներ, որտեղ ձևավորվում են հոսանքի մնացորդի խնայողություն»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ այդ առումով ծրագիրը նաև համայնքային զարգացման նպատակ է հետապնդում:

Գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պետբյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցների միջև՝ 95,276.8 հազար դրամ գումարի շրջանակում, ինչպես նաև նախարարության բյուջեն ավելացնել 16,145.4 հազար դրամով: Վերաբաշխումը կատարվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Ներառական կրթության համակարգի ներդրում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում կատարված շինարարական աշխատանքների դիմաց վճարումների կատարման, ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատությունների համապատասխան գույքով ապահովելու: Գումար կհատկացվի Վանաձորի գյուղատնտեսական քոլեջի շենքի վերակառուցման ավարտական աշխատանքների, ինչպես նաև կապիտալ ծրագրերի շրջանակում այլ օբյեկտների մասով ընդունված կատարողական ակտերի համար վճարելու նպատակով: Որոշմամբ գումար է հատկացվում նաև Ռյա Թազայի միջնակարգ դպրոցի ջեռուցման աշխատանքների շրջանակում անհրաժեշտությունից ելնելով ավել ծավալով կատարված աշխատանքների դիմաց վճարելու համար:

Հանրապետությունում կներդրվի ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանում

Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման ներդրմամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կազմում մասնագիտացված պարեկային ստորաբաժանման ստեղծմամբ իրականացվելու է ջրային պարեկության ծառայություն, որի շրջանակներում այդ ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ: Առաջարկվող լրացման և փոփոխության արդյունքում կնախատեսվեն անհրաժեշտ իրավական կարգավորումներ պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման ծառայողի կողմից իր պարտականությունները պատշաճ կատարելու համար։ Նախագծերի ընդունումը կնպաստի ՀՀ-ում ջրային տարածքներում լողամիջոցների շահագործման նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը և համապատասխան մշակույթի ձևավորմանը:

Ինչպես նշել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, օրինագծերի նպատակն է սահմանել անհրաժշետ նախադեպեր ջրային ստորաբաժանման ներդման համար: Այն կնպաստի նաև անվտանգ ու ապահով Սևանա լիճ ունենալու հարցի կարգավորմանը: «Մասնագիտացված պարեկների թիմում ընդգրկված պարեկները, ըստ անհրաժեշտության, իրականացնելու են ցամաքային հատվածում Գեղարքունիքի պարեկային ծառայությանը վերապահված այլ գործառույթներ։ Մասնավորապես, նախատեսվել են կարգավորումներ ջրային փոխադրամիջոցների շահագործման պահանջների նկատմամբ հսկողությ ուն իրականացնելիս համապատասխան փաստաթղթերի ստուգման, նավավարների սթափության, հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու, լողամիջոցը վարելուց ոչ սթափ վիճակում գտնված անձանց մեկուսացնելու, հրդահային անվտանգության կանոնների ստուգման և այլ դեպքերի վերաբերյալ»,– ասել է նախարարը։

Ըստ նախարարի՝ նշված կանոնները խախտելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Բացի այս օրեսնդրական փոփոխություններից, հետագայում կարիք է լինելու վերանայել ենթաօրենսդրական դաշտը. «Ջրային պարեկները ոստիկանության առջև դրված խնդիրների շրջանակներում բնականաբար արձանագրելու են նաև վարչական այլ իրավախախտումներ ու հանցագործություններին: Խոսքը հատկապես վերաբերում է Սևանա լճի ավազանում ձկնագողության դեպքերին»: Վահե Ղազարյանը հավելել է նաև, որ Պարեկային ծառայության ջրային ստորաբաժանումը կգ րծի վաշտի կարգավիճակով՝ նախնական 95 հաստիքի միավորով, ներառյալ տեխնիկական անձնակազմը: Նշվել է նաև, որ արդեն մեկնարկել է ջրային պարեկների ծառայության համար դիմած դիմորդների լողալու և սուզվելու կարողությունների ստուգման գործընթացները։ Նախատեսվում է նաև պրակտիկա Սևանա լճի տարածքում։

Վարչապետը կարևորել է օրինագծերի ընդունումը և նշել. «Այս աշնանն ամբողջ հանրապետությունում ավարտում ենք Պարեկային ոստիկանության ներդրման գործընթացը: Մենք հընթացս նաև պիտի լուծենք Սևանա լճի հարցը: Այն, ըստ էության, հանրապետության միակ տարածքն էր, որտեղ Պարեկային ոստիկանությունը ծառայություն չէր իրականացնելու: Դրա համար մենք որոշեցինք նաև Ջրային պարեկային ոստիկանություն ստեղծել, որը նաև Փրկարար ծառայության հետ համատեղ աշխատանք կկազմակերպի, ինչը, կարծում եմ, ավելի արդյունավետ կդարձնի փրկարարական աշխատանքը»:

Անդրադառնալով ապօրինի ձկնորսության դեպքերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Սևանի հետ կապված ավանդական պրոբլեմները դրա հետ են կապված: «Մենք այստեղ էլ քայլ-քայլ գնում ենք ինստիտուցիոնալ լուծումների: Տեղյակ եք, որ արդեն երեք տարի է Սևանա լճում գործում է սիգի որսի համակարգ, որով փորձում ենք գործընթացն ամբողջությամբ բերել օրինական դաշտ: Պետք չէ խուսափել խոստովանել, որ դա մեզ այսօր 100 տոկոս չի հաջողվել, բայց նաև մեր կանխավարկածն այն չէր, որ հիմա այս դահլիճում մի որոշում կընդունենք և դրանից ամբողջ կյանքը կփոխվի: Փաստ է նա և, որ մենք այդ հարցը փորձում են լուծել երկխոսության մեջ լինելով մեր հայրենակիցների հետ, ովքեր այդ գործով են զբաղված՝ լսելով նրանց և փորձելով ապահովել օրինականությունը: Նաև պետք է արձանագրենք՝ Պարեկային ոստիկանության ջրային ներդրման պահից ապօրինի որսը գործնականում դառնալու է անհնարին»,-ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը տեղեկացրել է նաև, որ արդեն իսկ մրցույթ է հայտարարվել ծառայության համար անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու համար: «Այս հարցում մենք նաև միջազգային գործընկերների աջակցության կարիքն ունենք, որպեսզի մոտորանավակներ ձեռք բերենք հենց առափնյա ծառայության համար նախատեսված: Մենք խորհրդակցությունների մեջ ենք մեր միջազգային գործընկերների հետ: Այս ընթացքում ձեռք կբերվի Ներքին գործերի նախարարության կողմից սկուտերներ, և Ջրային ոստիկանությունը, մինչև մոտորանավակների ձեռքբերումը, ծառայությունը կիրականացի սկուտերներով»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Երևանից դեպի Կապան կանոնավոր փոխադրումներ իրականացնելու նպատակ կա

Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձել է Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչքին: Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են գնահատվել երեկ Երևանից Կապան տեղի ունեցած փորձնական թռիչքի արդյունքները։

«Երկու նպատակ ունեինք․ Երևանից Կապան թռիչքուղու ուսումնասիրությունը և օդանավակայանին մոտեցող թռիչքների ու վայրէջքների սխեմաների փորձարկումները։ Կարծում եմ՝ ամբողջը բարեհաջող ընթացել է, առաջին գնահատականն այդպես է։ Մոտ երկու ժամ աշխատել են օդանավակայանի հարակից տարածքում, 13 նման մոտեցումներ են տեղի ունեցել, 6 անգամ վայրէջքներ և թռիչքներ, 2 անգամ երկրորդ մոտեցումներ թռիչքուղղու ուղղությամբ»,- նշել է նախարարը:

Գնել Սանոսյանի խոսքով՝ եղել է, որ ինքնաթիռը երկու րոպե սարքավորումներին չի երևացել, ինչը տեխնիկական հարց է. «Մենք դա էլ էինք ուզում հասկանալ, պետք է շտկենք սարքավորումները։ Ընդհանուր առմամբ, թռիչքը դրական ենք գնահատում։ 46 րոպե է տեղի ունեցել, կարծում ենք, որ կանոնավոր թռիչքի դեպքում կունենանք 4-5 րոպեով կարճ թռիչք, քանի որ սա փորձնական էր ու ավելի դանդաղ էր գնում: Կվերլուծենք 2-3 շաբաթ, որից հետո մնացած գործընթացները կփորձենք իրականացնել»:

Նախարարը նշել է նաև, որ նպատակ կա ունենալ կանոնավոր փոխադրումներ Երևանից դեպի Կապան. «Չի բացառվում, որ նորից անհրաժեշտություն լինի փորձնական թռիչք անցկացնել, սարքավորումները կփոխվեն, որպեսզի ամբողջ ընթացքում ինքնաթիռը տեսանելի լինի»։

Օրենսդրական այլ նախաձեռնություններ.կխստացվեն ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգի խախտման համար սահմանված պատասխանատվության միջոցները

Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Հիմնավորման համաձայն՝ վերջին 10 տարիներին Հայաստանում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվն աճել է՝ եթե 2010 թվականին այդ թիվը 294 էր‚ ապա 2020 թ. այն հասել է 348-ի, 2021 թ.՝ 367-ի, իսկ 2022 թ.՝ 321-ի։ Նախագծերով առաջարկվում է խստացնել օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվել ւ կարգի խախտման համար սահմանված պատասխանատվության միջոցները։ Մասնավորապես՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 140-րդ հոդվածով ճանապարհները, երկաթուղային գծանցները և ճանապարհի այլ ինժեներական կառույցները վնասելու համար սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, մինչդեռ կատարված իրավախախտմամբ հանրությանը և պետությանը պատճառվում է ավելի մեծ չափերի հասնող նյութական վնաս, ինչպես նաև հանգեցնում է ՃՏՊ-ների ավելացմանը։ Այդ իսկ պատճառով նախագծով նախատեսվել է սահմանված տուգանքը եռապատել՝ հասցնելո վ նվազագույն աշխատավարձի յոթանասունհինգապատիկի, ինչպես նաև՝ եթե նախատեսված արարքները կատարելու հետևանքով անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ նախատեսվել է սահմանված տուգանքը եռապատել՝ հասցնելով նվազագույն աշխատավարձի իննսունապատիկի։ Առաջակվում է վերանայել օրենսգրքի 1502-րդ հոդվածի տույժ տուգանքները՝ եռապատկելով դրանք: Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների կողային առուները ոռոգման նպատակով օգտագործելու, երթևեկամասի և կողնակների վրա կողմնակի առարկաներ թողնելու, չնախատեսված հատվածներում տրանսպորտային միջոցների ճանապարհից դուրս գալու կամ ճանապարհ մտնելու, ինժեներական շինությունների (երթևեկելի մասի, կողնակների ու մայթերի, հետիոտն և հեծանվաուղիների, կամուրջների, ավտոտաղավարների և այլ կառույցների, ճանապարհային նշանների, լուսավորող սարքավորումների, պարսպումների ու կանաչ տնկիների) վնասման և աղտոտման համար՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` առաջարկվում է տուգանքները սահմանել նվազագույն աշխատավարձի հարյուր քսանապատիկի, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկի չափով։ Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասով և բաժանարար գոտիով անասուններ քշելու, ճանապարհի պաշտպանական գոտում առանց մշտական հսկողության անասուն արածեցնելու համար՝ տուգանքի չափը նախատեսվում է սահմանել նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով։ Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում ինքնակամ պլակատներ, ցուցանակներ, ազդագրեր կամ այլ առարկաներ տեղակայելու այն դեպքերը, որոնք չեն պարունակում ճանապարհային նշանների տարրեր կամ պարունակում են գովազդի տարրեր` առաջարկվում է նախազգուշացումից հետո վեց ամսվա ընթացքում արարքը կրկին կատարելու դեպքում կիրառել տուգանք միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով։

Հավանություն է տրվել նաև «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացնել վտանգավոր բեռների փոխադրման գործընթացի կազմակերպումը կանոնակարգող օրենսդրական բացերը: Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման պահանջները սահմանող օրենսդրության ընդունման արդյունքում ակնկալվում է փոխադրումների անվտանգության բարձրացում, ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարում:

Գործադիրն ապահովում է բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի շարունակականությունը

Գործադիրն ընդունել է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ կապահովվի բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի շարունակականությունը, որի արդյունքում կլուծվի ՀՀ քաղաքացիների բնակապահովության խնդիրները և կբարելավվի բնակչության սոցիալական պայմանները: Բացի այդ, այն կնպաստի հանրակացարանային տարածքների պահպանության և ընթացիկ վերանորոգման հարցերի լուծմանը: Որոշումը վերաբերում է քաղաք Երևան, Շիրակի 2/32, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1 և Բյուրեղավան քաղաքի, Օղակաձև փողոցի 51, Լ ռու մարզպետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված՝ Լոռու մարզ, Ախթալա համայնք, գյուղ Ճոճկան, 6-րդ փողոց, 39 շենքի, ինչպես նաև Արագածոտնի մարզպետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված՝ Արագածոտնի մարզ, Հակո գյուղ, 6-րդ փողոց, 38 հասցեների 8 բնակելի տարածքներին: Ըստ այդմ՝ առաջարկվում է 8 բնակելի տարածքները նվիրատվության ներկայացնել 7 ընտանիքների:

Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների մարզերում ծրագրից արդյունավետ օգտվելու, մշտական օթևան ունենալու, բնակարանային հարցի լուծումն ապահովելու նպատակով: ՀՀ տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրով սահմանվել է բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման կարգը։ Հիմնավորման համաձայն՝ 2020-2022 թթ. ծրագիրն իրականացվել է Երևան քաղաքում և դրա շրջանակում բնակարանի գնման վկայագրեր են ստացել 273 ընտանիքներ, որոնցից 221-ը 2023 թ. փետրվարի 1-ի դրությամբ, արդեն իրացրել են վկայագրերը և գնել են բնակարաններ. փաստացի ծախսը կազմել է շուրջ 3.0 մլրդ դրամ։ 2023թ. նախատեսվում է ծրագրի իրականացումը նաև ՀՀ մարզերում: 2022 թ. իրականացվել է մարզերում բնակվող հավակնորդ շահառու ընտանիքների վերահաշվառման գործընթացը, որի արդյունքներն ամփոփվեցին հուլիսի 1-ին։ Ըստ վերահաշվառման արդյունքների՝ ՀՀ տասը մարզերում ծրագրի հավակնորդ շահառուների թիվը 194 ընտանիք է։</ p>

Հստակեցվել են գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի պայմանները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շարունակականությունն ապահովելու և 2023 թ. ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի պայմանները հստակեցնելու նպատակով: Ըստ այդմ՝ տրամադրվող վարկերի առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում, սուբսիդավորվելու է վարկի տոկոսադրույքի տարեկան 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը): Սահմանվել է նաև սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող և նույն վայրերում գյուղատնտեսական հումք մթերող և վերամշակող տնտեսավարողների համար՝ 12 տոկոսային կետին համարժեք մասը։ Արդյունքում կապահովվի ծրագրի շարունակականությունը և դրա շահառուներին հնարավորություն կտրվի շարունակել օգտվել ծրագրից՝ ապահովելով 2023 թ.-ին արտադրված գյուղատնտեսական հումքի մթերումների և դրանց դիմաց կատարվող վճարումների գործընթացները։

Սահմանվել է խաղադրույք ընդունելու իրավունք տրամադրելու կարգը

Կառավարությունը սահմանել է Ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի, այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունք տրամադրելու կարգը: Այն պայմանավորված է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունմամբ: Դրանց համաձայն սահմանվում է, որ նման գործունեություն կարող են իրականացնել հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները` լիազոր մարմնի տված համապատասխան լիցենզիայի և խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա: Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է ՀՀ կառավարության սահմանած կարգով՝ խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:

ԱԱԾ ծառայողների ատեստավորումն կիրականացվի 2 կամ 3 փուլով

Գործադիրը սահմանել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը: Մասնավորապես, առաջարկվում է կանոնակարգել ԱԱԾ ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման գործընթացը՝ ներառյալ դրա կազմակերպման և անցկացման ընթացքի, դրա արդյունքների հետ կապված հարցերը: Առաջարկվում է ատեստավորումն իրականացնել 2 (թեստավորման և հարցազրույցի) կամ 3 (ստուգարքի, թեստավորման և հարցազրույցի) փուլով՝ կախված առանձին պաշտոնների համար սահմանված գործառնական պարտականություններից: Ատեստավորման հանձնաժողովն ի պաշտոնե գլխավորելու է ԱԱԾ տնօրենը, իսկ հանձնաժովի անդամներ ի պաշտոնե հանդիսանալու են տնօրենի տեղակալները: Առաջարկվում է կանոնակարգել նաև ատեստավորման ժամկետների, ատեստավորման 2 կամ 3 փուլերցից յուրաքանչյուրի կազմակերպման և ացկացման, ատեստավորման արդյունքում կայացված գրավոր եզրակացությունների հետևանքների, դրանք ծառայողին պարտադիր ծանոթացնելու, ինչպես նաև ատեստավորման արդյունքների և կայացված գրավոր եզրակացության բողոքարկման հետ կաված հարցերը:

Աջակցություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին. կստեղծվի 110 նոր աշխատատեղ

Կառավարությունը բավարարել է «Արմ պլաստ» ՓԲԸ ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ հայտը: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել պլաստմասե խողովակների և թաղանթների արտադրության համար։ 2004 թ. հիմնադրված ընկերությունն արտադրությունն իրականացնելու է Արմավիրի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 9.9 մլրդ դրամի ներդրում հումքի և 241 մլն դրամի ներդրում հոսքագծի ձեռքբերման համար։ Արդյունքում կստեղծվի 10 նոր աշխատատեղ՝ 240 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 11.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 739 մլն դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ թույլատրվել է մաքսատուրքից ազատման ւ արտոնությունից օգտվել նաև «Բերրիմաունթ» ՓԲԸ-ին: Ներմուծվող սարքավորումները ընկերությունը նախատեսում է օգտագործել Կոտայքի մարզում 32000 ք/մ ելակի ջերմոցային համալիրի կառուցման համար։ Արտադրանքի 95 տոկոսը նախատեսվում արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ, իսկ մնացած մասը իրացնել ՀՀ տարածքում։ 2022 թ. հիմնադրված ընկերությունը ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 992 մլն դրամի ներդրում ջերմոցների ձեռքբերման համար։ Մինչև 2023 թ. ավարտը նախատեսվում է ստե ծել 100 նոր աշխատատեղ՝ 120,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 992 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 49.5 մլն դրամ:

Այլ որոշումներ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղման համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու նպատակով: Որոշմամբ նախատեսվում է ՀՀ 2023 թ. պետական բյուջեի հարկային եկամուտներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 3.5 մլրդ դրամի չափով:

Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման շրջանակը հստակեցնելու և ընդլայնելու, ինչպես նաև դրա դիմելու ժամկետները երկարաձգելու նպատակով:

ՀՀ դատարանների շենքային պայմանները բարելավելու՝ դատարանի նստավայր ավելացնելու նպատակով, գույքային խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում: Ներկայումս ՀՀ դատարանների շահագործմանը հանձնված շենքերը և շենքային առկա պայմանները բավարար չեն առաջիկայում կանխատեսվող դատավորների թվակազմի ավելացման, ինչպես նաև դատական կազմերի և դատարաններում այլ աշխատակիցների թվակազմի ավելացման, ինչպես նաև կառավարության ռազմավարական ծրագրեր վ նախանշված նպատակներով կանխորոշված գործընթացների պատշաճ իրականացումն ապահովելու համար և անհրաժեշտություն կա ներգրավելու լրացուցիչ շենքային միջոցներ: Ըստ այդմ՝ առաջարկվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Երևան քաղաքի Ավան, Աճառյան փողոցի 31 հասցեում գտնվող տարածքից մի հատված և Երևան քաղաքի Ավան, Հրաչյա Աճառյան փողոցի 37/23 հասցեում տարածքը ամրացնել Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամետի հաշվեկշռին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930