«Ա1+». «Երբ ՌԴ-ն փոխեց խաղաղապահ զորախմբի ղեկավարին, ակնհատ դարձավ, որ սկսեց կարևորել այդ խնդիրը։ Սա խոսում է այն մասին, որ առաջիկայում ՌԴ-ն կոշտ հարցեր է դնելու Ադրբեջանի առաջ։ Գոնե իր աշխարհաքաղաքական հեղինակությունն է պահանջում, որ ասի, բայց սա արդեն վերջն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհի վրա անցակետ դնելու միջադեպին։
Խոսրով Հարությունյանը հարց է ուղղում ՀՀ իշխանություններին, թե անցած տարվա սեպտեմբերյան իրադարձություններից հետո ինչու են որոշել «ամենապատասխանատու հատվածում, որը դեպի Լաչինի միջանցք տանող վերջին կետն է, սահմանազատում անցկացնել»։ «Այն էլ այն ժամանակ, երբ դուք հաստատ համոզված եք, որ Ադրբեջանն իր գործողություններով միակողմանի սահմանազատում է իրականացնում»,- ասում է Խ․Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։