Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ինքն է հրաժարվել սահմանին զուգահեռ հսկողություն իրականացնելու առաջարկից. Բայրամով

Ապրիլ 27,2023 17:11

Հայաստանն ինքն է հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում զուգահեռ հսկողություն իրականացնելու առաջարկից, հետևաբար Բաքուն քայլեր է ձեռնարկել՝ «վերահսկողության թափանցիկ մեխանիզմ» գործարկելու համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ֆրանսիայի իր գործընկեր Կատրին Կոլոնայի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Ադրբեջանական կողմի առաջարկներից մեկը եղել է Լաչինի միջանցքում իրականացնել վերահսկողության թափանցիկ ռեժիմ: Սակայն Հայաստանը հրաժարվել է զուգահեռ հսկողության առաջարկից: Այդ պարագայում՝ Լաչինի միջանցքում թափանցիկ վերահսկողություն ապահովելու համար Ադրբեջանն ապրիլի 23-ին քայլեր է ձեռնարկել հսկիչ անցակետի գործառույթներ իրականացնելու ուղղությամբ»,- ասել է Բայրամովը:

Նա նշել է, որ Լաչինի միջանցքը «բաց եղել է և կլինի մարդասիրական նպատակների» համար, ինչպես որ նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930