Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Մենք փաստերով ցույց կտանք, որ մինչեւ ԲԴԽ-ի որոշումը դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ փաստացի քրեական հետապնդումը տեղի է ունեցել»

Ապրիլ 27,2023 17:02

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատական նիստն այսօր սկսվեց շուրջ 30 րոպե ուշացումով:

Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է այն բանի համար, որ օժանդակել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին՝ պաշտոնական լիազորությունները անցնելու հարցում։ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ըստ մեղադրանքի անցել է պաշտոնեական լիազորությունները, ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել՝ գրավով կալանքից ազատելով Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալ, քրեական հեղինակություն համարվող «Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանին:

Նիստում Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց, որով ակնկալում է, որ դատարանը պետք է որոշ փաստաթղթեր հետազոտի: Այնուհետեւ ժամանակի սղության պատճառով նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 4-ին, ժամը 12:00-ին

Aravot.am-ի հետ զրույցում Երեմ Սարգսյանն ասաց. «Մենք այդ փաստաթղթերը կոնկրետ մատնանշեցինք: Տեսեք, Արուսյակ Ալեքսանյանը դատավոր է եւ ՀՀ օրենսդրության համաձայն՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել եւ իրականացվել բացառապես ԲԴԽ-ի որոշմամբ եւ թույլտվությամբ: Մենք գտնում ենք, որ փաստացի քրեական հետապնդումն ավելի շուտ է եղել, քան այդ որոշումը կայացվել է: Հիմա մենք այս փաստերով ցույց կտանք, որ մինչեւ ԲԴԽ-ի որոշումը փաստացի քրեական հետապնդումը տեղի է ունեցել, ինչը իրավունքի խախտում է եւ կարող է հանգեցնել միայն գործում առկա ապացույցների անթույլատրելիության եւ ընդհանրապես միայն այդ հիմքով իմ պաշտպանյալ արդարացմանը:

Միջնորդում ենք նաեւ հրապարակել քննչական ենթակայության կանոնները, որ փոխվել են գլխավոր դատախազի կողմից համապատասխան որոշմամբ, որպեսզի նաեւ հիմնավորենք, որ այդ որոշման պայմանները, որի հիման վրա կայացրել է գլխավոր դատախազը, իրականության մեջ անհիմն են, տեղին չեն, չեն հաստատվում գործի նյութերով եւ նա այդ որոշումը կայացնելու հիմքերը չի ունեցել:

Այս բոլոր փաստաթղթերի հիման վրա մենք մեղադրանքի եւ քրեական գործի ապօրինությունն ենք ուզում հիմնավորել:

Դատարանը նշեց, որ դրանք որպես այդպիսին մեղադրանքի հիմնավորվածությունը հաստատող կամ հերքող ապացույցներ չեն, բայց գտավ, որ դրա անհրաժեշտությունը, ըստ էության կա: Հաջորդ նիստին դատարանը կանդրադառնա, թե որ փուլում կվերադառնանք դրան»,-ասաց Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930