Հայ-ադրբեջանական սահմանին՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում սահմանային անցակետի տեղադրումն Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում ընդունելով Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնային:
«Ադրբեջանի և Հայաստանի սահմանին՝ Լաչինի ճանապարհի սկզբնամասում սահմանային անցակետի տեղադրումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքի դրսևորումն է և ապահովում է երկրի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ալիևը:
Նա նաև նշել է, որ հենց Ադրբեջանն է պատերազմի ավարտից հետո առաջ քաշել փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչելու հարցը և այդ նպատակով Երևանին է ներկայացրել իր հինգ սկզբունքները:
Ալիևը նաև Հայաստանին մեղադրել է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ: Այդ համատեքստում նա նշել է, որ Երևանը «խոչընդոտում է Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան միջանցքի ստեղծմանը, դուրս չի բերում իր զորքերն Ադրբեջանի տարածքից, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուս խաղաղապահ զորամիավորումը, ինչպես նաև չարաշահում է Լաչինի միջանցքը և դրանով Ղարաբաղ է տեղափոխում սպառազինություն և ռազմական նշանակության այլ բեռներ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ