Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Ֆրանսիայի իր գործընկեր Կատրին Կոլոնայի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ գերազանցապես ԱՄՆ ջանքերով Հայաստանը համաձայնել է վերադառնալ խաղաղության բանակցություններին:
«Մենք, իհարկե, շնորհակալություն ենք հայտնում բոլոր միջնորդներին, մասնավորապես, վերջին շաբաթներին այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տարած ԱՄՆ-ին՝ դրական քայլերի, դերակատարության և արդյունքի համար: Հայաստանը հայտարարել է, որ վերադառանում է գործընթացին: Իհարկե, մեր ակնկալիքները պետք է իրատեսական լինեն, դա հեշտ գործընթաց չէ, բայց հերթական բանակցությունների անցկացումը կարևոր փուլ և քայլ է»,- ասել է Բայրամովը:
Նրա խոսքով՝ Բաքուն կմասնակցի բանակցություններին և «պատրաստ է անել հնարավոր ամեն բան՝ խաղաղության գործընթացի հասնելու համար»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ