ԱՄՆ-ը և ԵՄ ներկայացուցիչները, մասնավորապես Ֆրանսիան, տապալել են հայ-ադրբեջանական կարգավորման գործում «արդար միջնորդ» լինելու ջանքերը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների փորձերը՝ բոլորին համոզել, թե իրենք առաջնորդվում են բացառապես Հարավային Կովկասում խաղաղության հասնելու շահերով, հակասում են նրանց պարբերական հակառուսական հարձակումներին»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ նման հայտարարությունները չի կարելի դասել կառուցողականների շարքին: Այդ արտահայտությունները, ըստ Զախարովայի, ամրապնդում են զգացողությունը, որ Վաշինգտոնի ու Փարիզի իրական ձգտումները կրում են պատեհապաշտ, քաղաքականացված բնույթ և ուղղված են Ռուսաստանի դիրքերի խաթարմանը, իսկ տարածաշրջանի ժողովրդի ճակատագիրը նրանց ծրագրերի մեջ չեն մտնում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ