Ermenihaber. Նախորդ օրն ուղիղ եթերով լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանի ինքնազգացողության վատանալու պատճառով անջատվել էր ուղիղ միացումը։ 20 րոպե անց ուղիղ եթերը կրկին վերականգնվել էր, և հարցազրույցը շարունակվել ևս 10 րոպե։
Դեպքից հետո մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ հանդես եկան հայտարարությամբ, որ նախագահի վիճակը լավ է, և նա պարզապես հանգստի կարիք ունի։
Ռուսաստանից այս կապակցությամբ ևս հայտարարություն է հրապարակվել, ըստ որի նախագահ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունենալու Մերսինում բացվող «Աքքույու» ատոմակայանի վերաբերյալ։ Սակայն, հայտարարության մեջ նշվում է, որ Էրդողանի առողջական վիճակի վերաբերյալ իրենք /ՌԴ-խմբ․/ տեղեկություն չունեն։
Հայտնի է դարձել, որ էրդողանը ևս առցանց կմիանա «Աքքույու» ԱԷԿ-ում տեղի ունենալիք միջուկային վառելիքի մատակարարման արարողությանը։
Կարդացեք նաև
Մի շարք ռուսական լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, նշում են, որ բացման արարողությունը հետաձգվել է Թուրքիայի ժամանակով ժամը 16-00, Էրդողանը վատառողջ լինելու պատճառով: