Ակնկալվում է, որ առաջիկայում Հայաստանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ֆրանսիայի իր գործընկեր Կատրին Կոլոնայի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:
«Ցավոք, Հայաստանը վարում է ոչ կառուցողական քաղաքականությունը: Դրանով հանդերձ, Ադրբեջանը պատրաստ է բանակցություններին: […] Առաջիկայում ակնկալվում է, որ Հայաստանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Բայրամովը:
Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը, բոլոր այդ հարցերը պետք է հնարավորինս արագ լուծվեն:
Անդրադառնալով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին՝ Բայրամովն ասել է, թե Հայաստանը «շահարկում է այդ հարցը» և «ճանապարհը բաց է տեղաշարժի համար»: Նրա խոսքով՝ Հայաստանը միջանցքն օգտագործել է այլ նշանակության համար, մասնավորապես «իրականացրել է դրանով զինվորականների և ականների անօրինական տեղափոխություն»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ