«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ «Խոշտանգումը և մարդասիրական ու մարդու իրավունքների կոպիտ այլ խախտումները» թեմայով համաժողովում ներկայացրել է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար խնդիրները, դրա և 2022-թ․ սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումները։
Մասնավորապես, ներկայացվել են Ադրբեջանի կողմից կատարված քաղաքացիական անձանց և ռազմագերիների սպանությունները, խոշտանգման ենթարկելու դեպքերը, Արցախի բնակչության ահաբեկմանն ուղղված գործողությունները, որոնց հիմնական նպատակն է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որի արդյունքում տեղի բնակչությունը անելանելի իրավիճակով պայմանավորված կլքի իրենց տները, այսինքն՝ կատարվում է էթնիկ զտում։ Բացի այդ, նշվել է, որ Ադրբեջանը մոլորեցնում է միջազգային հանրությանը՝ ձևականորեն քրեական գործեր հարուցելով, սակայն փաստացի պատասխանատվության չենթարկելով պատերազմական հանցագործություններ կատարողներին, ավելին՝ վերջիններս ստանում են պետական պարգևներ, դրանով իսկ պետական բարձր մակարդակով խրախուսվում է հայերի նկատմամբ պատերազմական հանցագործություններ կատարելը։
Նիստի ընթացքում ԻՊԱՍ փորձագետը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին և մասնակից երկրներին ներկայացրել է կազմակերպության առաջարկները՝ պատերազմական հանցագործությունների կանխարգելման և հանցագործներին պատասխանատվության բերելու գործընթացի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
Մանրամասները՝ այստեղ։
Կարդացեք նաև
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ