Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջրային պարեկների ներդրման պահից՝ ապօրինի որսը գործնականում դառնալու է անհնարին. Փաշինյան

Ապրիլ 27,2023 15:23

Ոստիկանության պարեկային ծառայության կազմում կստեղծվի ջրային ստորաբաժանում, որը կապահովի անվտանգ և ապահով Սևանա լիճ ունենալու տեսլականի իրականացումը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

Վահե Ղազարյան

Նրա խոսքով, ջրային պարեկները լինելու են ունիվերսալ ծառայություն իրականացնողներ։ Ջրային պարեկությունը լինելու է դասական պարեկի լրացուցիչ ֆունկցիա։

«Մասնագիտացված պարեկների թիմում ընդգրկված պարեկները, ըստ անհրաժեշտության, իրականացնելու են Գեղարքունիքի մարզի ցամաքային հատվածում պարեկային ծառայությանը վերապահված այլ գործառույթներ։ Պարեկային ծառայության ջրային ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ, մասնավորապես նախատեսվել են կարգավորումներ ջրային փոխադրամիջոցների շահագործման պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելիս համապատասխան փաստաթղթերի ստուգման, նավավարների սթափության վիճակի զննության, լողամիջոցը վարելիս ոչ սթափ վիճակում գտնվող անձանց մեկուսացնելու, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման ստուգման, լողամիջոցի զննման, օրենքով նախատեսված որոշ հիմքերով լողամիջոցի շահագործումն արգելելու և այն տեղափոխելու կամ այլ անձի հանձնելու վերաբերյալ»,–տեղեկանքից ընթերցեց ՆԳ նախարարը՝ հավելելով, որ բոլոր այս խախտումների համար նախատեսվելու են նաև վարչական պատասխանատվության միջոցներ։

Ղազարյանը հայտնեց, որ ջրային պարեկները պայքարելու են նաև ձկնագողերի դեմ, ինչը, նրա համոզմամբ, կանխարգելիչ ազդեցություն կունենա։

Նիկոլ Փաշինյան

Իսկ ահա, Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, ջրային պարեկների ներդրման պահից ապօրինի որսը գործնականում դառնալու է անհնարին: «Ես ուզում եմ, որ սա այսօրվանից արձանագրենք, նաև մեր հայրենակիցները արձանագրեն»,-նշեց նա:

Փաշինյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ մրցույթ է հայտարարվել այդ ծառայության համար տեխնիկա ձեռք բերելու համար. «Մեր նպատակադրումն է ունենալ առափնյա ծառայության համար լավագույն տեխնիկան, բայց դա ձեռք բերելն ունի մի շարք խնդիրներ: Մենք մեր միջազգային գործընկերների աջակցության կարիքն ունենք, որպեսզի մոտորանավակներ ձեռք բերենք հենց առափնյա ծառայության համար նախատեսված: Հիմա խորհրդակցությունների մեջ ենք մեր միջազգային գործընկերների հետ: Այս ընթացքում ՆԳՆ-ի կողմից սկուտերներ ձեռք կբերվեն եւ ջրային ոստիկանությունը մինչեւ մոտորանավակների ձեռք բերումը ծառայությունը կիրականացնի սկուտերներով»,-ասաց Փաշինյանը:

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նշեց, որ կունենան 12 սկուտերներ, որից 8-ը կլինի երկտեղանոց, 4-ը՝ երեքտեղանոց:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930