Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ունենք գրանցված աշխատատեղերի կրկին բացարձակ ռեկորդ… ներողություն, էլի, խառնեցի ըստեղ, միլիարդների մասին չէ խոսքը, ցավոք. Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 27,2023 14:47

Նիկոլ Փաշինյանը կրթության և աշխատանքի ոլորտներում տեսել է կոնկրետ արդյունքներ, որոնց մասին ժամանակին, թեպետ խորհրդարանում պատմել է, սակայն կառավարության այսօրվա նիստում ևս ցանկացավ կիսվել այդ ուրախությամբ:

«2023թ. մարտին մենք ունենք գրանցված աշխատատեղերի կրկին բացարձակ ռեկորդ, երրորդ հանրապետության պատմության մեջ, դուք գիտեք, որ նախորդ այդպիսի ռեկորդը արձանագրվել էր 2022թ., երբ գրանցվել էր 704 420 աշխատատեղ, իսկ 2023թ. մարտին արդեն ունենք 706 294»,– կոկորդը թեթևակի մաքրելով՝ ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով աշխատավարձերի ֆոնդի շարժին՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ 2023թ. մարտին 2022թ. մարտի նկատմամբ աշխատավարձային ֆոնդը ավելի է 53 մլրդ 616 մլն դրամով, այսինքն` 33 տոկոսով մեկ տարում այն ավելացել է, իսկ 2018թ. մայիսի նկատմամբ աշխատավարձի ֆոնդը ավելացել է 116 մլրդ 439 դրամով կամ 120 տոկոսով, այսինքն` կրկնապատկից ավելի մեծացել է:

Նրա խոսքով, 2023թ. մարտին փետրվարի նկատմամբ աշխատավարձի ֆոնդն ավելի է 15 տոկոսով:

«Այս ֆոնին կարևոր ցուցանիշ է մեկ մարդու կողմից ստացվող միջին աշխատավարձը: 2023թ. մարտին փետրվարի նկատմամբ Հայաստանում միջին աշխատավարձը բարձրացել է, ըմմմ, 35 միլիարդ 848 դրամով կամ 13,5 տոկոսով, ներողություն, էլի, խառնեցի ըստեղ, միլիարդների մասին չէ խոսքը, ցավոք մի մարդու աշխատավարձը…..(ծիծաղով արձանագրեց Փաշինյանը-խմբ.) այսպիսով՝ միջին աշխատավարձը բարձրացել է 35 848 դրամով կամ 13,5 տոկոսով, իսկ 2022թ–ի մարտի համեմատ` 58 000 դրամով կամ 23,9 տոկոսով: Սա կարևոր է գնաճի հետ համեմատության տրամաբանության մեջ։ Օրինակ` մարտը մարտի նկատմամբ մեր 12-ամսյա գնաճը կազմել է 5.4 տոկոս, իսկ միջին աշխատավարձի աճը՝ 23,9 տոկոս: Հունվար-մարտ գնաճը կազմել է 7.2 տոկոս, իսկ միայն փետրվարին մենք աշխատավարձի աճ ենք ունեցել 13.5 տոկոսով, ինչը շատ կարևոր է։ Ուզում եմ ընդգծել, որ սա առաջին հերթին աշխատող, արդյունք ստեղծող մարդկանց շնորհիվ է»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև հայտնեց, որ 2022թ. գրանցված տնտեսական ակտիվությունը շարունակվում է 2023–ին։ Այս տարվա հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14, հունվար–մարտ ամիսներին` 12.2 տոկոս։ Այս տարվա առաջին եռամսյակում նկատվել է արդյունաբերության աճի որոշակի արագացում։ Մարտին արդյունաբերության աճը կազմել է 8.6 տոկոս, իսկ հունվար–մարտի արդյունքներով` 3.6 տոկոս։ Գյուղատնտեսության ոլորտում ևս մարտի տվյալներով որոշ ակի աճ է գրանցվել` 1.4 տոկոսի չափով։ Ի դեպ, վերջին ցուցանիշը շատ ուրախացրել էր Նիկոլ Փաշինյանին:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    5 տարի ա սաղ խառնում ես:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930