Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևոր է, որ Հայաստանն իր ներդրումն ունենա Լաչինի միջանցքի շուրջ փոխընդունելի լուծում գտնելու հարցում. Զախարովա

Ապրիլ 27,2023 14:34

Սկզբունքորեն կարևոր է, որ Հայաստանն իր ներդրումն ունենա Լաչինի միջանցքի շուրջ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում:

«Մենք սկզբունքորեն կարևոր ենք համարում, որպեսզի պաշտոնական Երևանն իր ներդրումն ունենա փոխընդունելի լուծում գտնելու հարցում»,- ասել է նա:

Ըստ Զախարովայի՝ ռուսական կողմն աշխատում է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:

«Այս պահին, ինչպես տեղում՝ ռուս խաղաղապահ զորամիավորման գծով, այնպես էլ քաղաքական մակարդակում ձեռնարկվում են անհրաժեշտ ջանքեր՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը կարգավորելու և այն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների հունին վերադարձնելու ուղղությամբ»,- ասել է նա:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930