Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ շաբաթվա ընթացքում բացվեց 3-րդ պատմական էջը՝ այս անգամ արդեն հարկային հավաքագրումների ոլորտում. ապրիլին հավաքագրվել է 295 մլրդ դրամ

Ապրիլ 27,2023 13:40

Ապրիլին մենք ունենք եկամտային հարկի պատմական ցուցանիշ և ունենք բյուջեի հարկային հավաքագրումների բացառիկ ցուցանիշ: Կառավարության այսօրվա նիստում 2022 թվականի բյուջեի առիթն օգտագործելով՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և անդրադարձ կատարեց 2023թ. ապրիլի հավաքագրումներին:

Հիշեցնենք, որ նախորդ կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատմության 2 էջ բացեց՝ կրթության և պաշտպանության ոլորտներում:

«Ապրիլից դեռ մի քանի օր էլ կա, և երեկ երեկոյի դրությամբ արդեն իսկ հավաքագրվել է 295 մլրդ դրամ հարկային եկամուտ: ՀՀ պատմության մեջ երբեք չի եղել ամիս, երբ ՀՀ պետական բյուջե մուտքագրվի այդքան գումար: Օրինակ, 2022թ., որը նույնպես բավականին հաջող տարի էր, մենք հավաքագրվել ենք նախատեսվածից 80 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ: 2022թ. ապրիլին հավաքագրել էինք 231 մլրդ դրամ, իսկ 2023թ. ապրիլին արդեն իսկ 295 մլրդ դրամ, որը բացարձակապես ռեկորդ է բոլոր տարիների, բոլոր ամիսների նկատմամբ: Ապրիլի 1-26-ը հարկ վճարողներ վճարել են 158,1 մլրդ դրամի շահութահարկ, որը ևս պատմական ռեկորդ է: 2022թ. ապրիլին վճարվել է 98 մլրդ դրամի շահութահարկ, այսինքն` այս տարվա ցուցանիշը, դեռ չավարտված ամսով, նախորդ տարվա համեմատ ավել է 59,7 մլրդ. դրամով »,-ասաց Փաշինյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930