Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող հայ գյուղացիների ուղղությամբ

Ապրիլ 27,2023 12:47

2023թ. մարտի 26-ին, ժամը 11:05-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածք հանդիսացող «Շեխերի երես»կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձանց կողմից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել նույն տեղամասում առկա՝ ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչներին պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Վովա Լևոնի Խաչատրյանի և Ռուբեն Շուրայի Ալավերդյանի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ արձակված գնդակներից Վ. Խաչատրյանի և Ռ. Ալավերդյանի կողմից պատսպարվելու և խույս տալու պատճառով:

05.04.2023թ-ին ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

+++
2023թ. մարտի 26-ին, ժամը 10:10-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի վարչական տարածք հանդիսացող «Խզազենտակ»կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձանց կողմից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել նույն տեղամասում առկա՝ ԱՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի բնակիչներին պատկանող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Ռազմիկ Վալերիկի Հարությունյանի և Երվանդ Անդրանիկի Բալայանի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ արձակված գնդակներից Ռ.Հարությունյանի և Ե.Բալայանի կողմից պատսպարվելու և խույս տալու պատճառով:

05.04.2023թ-ին ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

+++
2023թ. մարտի 26-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածք հանդիսացող «Կնյողանց կալ»կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձանց կողմից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել նույն տեղամասում առկա՝ ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչներին պատկանող ցորենի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Արթուր Կարոյի Ֆիրյանի, Շուրա Սուրենի Ալլավերդյանի, Օլեգ Եղիշեի Հարությունյանի, Արսեն Արտյուշայի Խաչատրյանի, Արարատ Գուրգենի Ալլավերդյաի և Նովիկ Նորայի Գաբրիելյանի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ արձակված գնդակներից Ա.Ֆիրյանի, Շ.Ալլավերդյանի, Օ.Հարությունյանի, Ա.Խաչատրյանի, Ա.Ալլավերդյանի և Ն.Գաբրիելյանի կողմից պատսպարվելու և խույս տալու պատճառով:

11.04.2023թ-ին ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

+++
2023թ. մարտի 30-ին, ժամը 10:35-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի վարչական տարածք հանդիսացող «Փիրաբուլաղ»կոչվող տեղամասի մոտակայքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձանց կողմից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել նույն տեղամասում առկա՝ ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչներին պատկանող ցորենի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Հայկ Արտակի Զարգարյանի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ արձակված գնդակներից Հ. Զարգարյանի կողմից պատսպարվելու և խույս տալու պատճառով:

06.04.2023թ-ին ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և ԱՀ քրեական օրենսգրքի 33-191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

+++
2023թ. մարտի 30-ին, ժամը 08:30-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի վարչական տարածք հանդիսացող «Ասֆալտեն տակ»կոչվող տեղամասի մոտակայքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձանց կողմից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել նույն տեղամասում առկա՝ խաղողայգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սենորիկ Ահարոնի Ալլահվերդյանի և Գենադիկ Մուրադի Սարգսյանի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ արձակված գնդակներից Ս.Ալլահվերդյանի և Գ.Սարգսյանի կողմից պատսպարվելու և խույս տալու պատճառով:

06.04.2023թ-ին ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Վերոհիշյալ քրեական գործերով տարվում է նախաքննություն: Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Մարտունու շրջանի դատախազությունը:

Արցախի Հանրապետության դատախազություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930