Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2022 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 22.5 տոկոսով կամ 379,3 մլրդ դրամով

Ապրիլ 27,2023 12:17
byuje

2022 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 22.5 տոկոսով կամ 379,3 մլրդ դրամով, ծախսերը` 11.9 տոկոսով կամ 238.3 մլրդ դրամով։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2022թ–ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին որոշման նախագիծը։

Նրա խոսքով, պետության ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է եղել կապիտալ ծախսերի աճով։ Իսկ եկամուտների աճը պայմանավորել են հիմնականում արտաքին գործոնները, որոնց արդյունքում նախատեսված 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն 2022թ–ին ՀՀ–ում արձանագրվել է 12.6 տոկոսանոց աճ։

Ֆինանսների նախարարը կարծում է, չնայած Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների բացասական ազդեցության հետևանքով մարտ ամսին տնտեսության ակտիվության որոշակի դանդաղմանը, ապրիլ ամսից դեպի Հայաստան մարդկանց ներհոսքի, զբոսաշրջության զգալի ավելացման և ՏՏ ոլորտի ընկերությունների ՀՀ տեղափոխվելու արդյունքում տնտեսական աճի տեմպերը կտրուկ ավելացել են:

2022թ. պետական բյուջեի ծախսերի ամենամեծ բաժինը` 27.4 և 21.4 տոկոս, ունեցել են համապատասխանաբար աշխատանքի և սոցիալական հարցերի ու պաշտպանության նախարարությունները։ 2022թ. պետական բյուջեի պակասուրդը, պլանավորված ՀՆԱ–ի նկատմամբ 3 տոկոսի փոխարեն, կազմել է 2.1 տոկոս։ Ընդ որում` եթե 2021թ–ին բյուջեի պակասուրդը լրացվել էր հիմնականում արտաքին աղբյուրներից, ապա 2022–ին այն ամբողջությամբ լրացվել է ներքին միջոցներով։

«Պետական բյուջեի պակասուրդի նվազման, բարձր տնտեսական աճի և փոխարժեքի արժևորման պայմաններում կառավարության պարտք/ ՀՆԱ հարաբերակցությունը էականորեն նվազել է` կազմելով 46.7 տոկոս` կանխատեսված 60.2 տոկոսի փոխարեն»,–նշեց Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ կառավարության պարտքը 2022թ–ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 969 մլրդ դրամ կամ 10 մլրդ 886 մլն ԱՄՆ դոլար։

Կառավարությունը հաստատեց 2022թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, որը մինչև մայիսի 1-ը կներկայացվի Ազգային Ժողովին:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930