Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական Երեւանն ունի՞ կարծիք, ո՞րն է այդ կարծիքը. Դավիթ Բաբայան. «Հրապարակ»

Ապրիլ 27,2023 11:56

Մեր զրուցակիցն է Արցախի նախկին արտգործնախարար, ԱՀ նախագահի խորհրդական – հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։

– Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2 ամիս առաջ Բաքվում պնդեց, որ անցակետ չի կարող տեղադրվել, քանի որ դա նախատեսված չէ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Ձեր կարծիքով, ՌԴ-ի հետ պայմանավորվածությա՞մբ է, որ ադրբեջանցիներն անցակետ են տեղադրում, թե՞ պարզապես ՌԴ-ն  չի կարողանում դիմադրել թուրք-ադրբեջանական տանդեմին։

– Դրա համար եմ ասում, որ պետք է անկեղծ զրույց ունենալ, գլուխներս բարձր, եւ ասենք՝ ի՞նչ եք դուք ուզում։ Եթե այդ չարաբաստիկ, զզվելի պայմանագրով նման բան չկա գրված, իսկ դուք, այսպես կոչված, երաշխավոր եք կոչվում, կարողանո՞ւմ եք ապահովել, թե՞ չեք կարողանում, իրենց հե՞տ եք, չեզո՞ք եք, թե՞ ուղղակի որպես երաշխավոր եք։ Այ մարդ, եթե իրենց հետ եք, չենք նեղանում, շնորհակալ ենք, մեզ ասեք, մենք մեր գլխի ճարը տեսնենք, եթե իրենց հետ չեք, բարի եղեք ձեր պարտականություններն իրականացնել։

– Ձեր գնահատմամբ՝ իրավիճակի միակ պատասխանատուն Ռուսաստա՞նն է, ինչպես պնդում են ՀՀ իշխանությունները, բայց չէ՞ որ Հայաստանը եռակողմ հայտարարության կողմ է, եւ, ի վերջո, ՀՀ իշխանությունների համաձայնությամբ է ՌԴ-ն երաշխավոր կանգնել: Բացի այդ, անցակետ տեղադրելուց ժամեր անց պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ Պրահայում եւ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններն իրենց թույլ են տալիս նման գործողություններ անել՝ նկատի ունենալով, որ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։

– Դրա համար ասում եմ, որ ազնիվ քննարկումներ պիտի ունենանք նաեւ Երեւանի հետ։ Համայն հայության հետ էլ պիտի խոսենք, օրհասական է պահը, վերջն է գալիս: Կա՛մ վերջն է, կա՛մ ինչ-որ բանի սկիզբը։ Հիմա պետք է տեսնենք՝ Հայաստանի Հանրապետությունում հասարակությունը, իշխանությունն ընդհանրապես ինչ են մտածում, ինչ են ուզում մեզնից։

– Մինչեւ հիմա չգիտե՞ք, թե ինչ է ուզում ՀՀ իշխանությունը։

– Չէ, լսեք։ Իմ իմանալով չէ։ Պաշտոնական Երեւանն ունի՞ կարծիք, ո՞րն է այդ կարծիքը։

– Արցախի իշխանությունները պետք է պահանջեն Փաշինյանից՝ ոնց է ինքը պատկերացնում Արցախի կարգավիճակը։

– Այո, մեր մեղքն էլ կա, մենք պետք է հստակ դնենք այդ հարցերը, պիտի պահանջենք ու պահանջելու ենք, գալիս է այդ պահը։ Թող ասեն, ոչ մեկից չենք նեղանա։ Ադրբեջանի հե՞տ եք ձեր շահերը տեսնում՝ խնդիր չկա, բայց իմացեք՝ Աստված պատժելու է բոլորին, գերտերություն է, հայ է, պատգամավոր է, ով է, ով արցախասպանության գործում ունեցել է իր ներդրումը, քթի ծակերով դուրս է գալու: Չգիտեմ երբ, ոնց, դա արդեն մեր խնդիրը չէ։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930