Դեռեւս մեկ ամիս առաջ՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել էր. «Դատապարտյալների ապահով եւ անվտանգ տեղափոխման համար 10 նոր «Ֆորդ տրանզիտ» մեքենա ենք ձեռք բերել, նախկին՝ ահավոր վիճակում գտնվող «Ուազիկները» վերացրել ենք, փոխարինել ենք նորմալ, կոնդիցիոներով մեքենաներով»:
Ապրիլի 25-ին «Ժողովուրդ» օրաթերթը Հակակոռուպցիոն դատարանում արձանագրեց, որ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ մյուս պաշտոնատար անձանց գործով դատական նիստի օրը «Վիլիս» մակնիշի 4-տեղանոց ավտոմեքենայի մեջ 5 նախկին պաշտոնյաներին մի կերպ խցկել էին ու ԱԱԾ մեկուսարանից բերել դատարան:
«Վիլիսի» մեջ էին ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Զու գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՊՆ նախկին պաշտոնյա Ավետիք Մուրադյանը, գործարար Դավիթ Գալստյանը եւ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը:
Ավտոմեքենայի հետ կապված խնդրով պայմանավորված՝ անգամ դատական նիստը մեկ ժամով վերոնշյալ պաշտոնյաների մասով հետաձգվել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ օրը նախկին պաշտոնյաներին տեղափոխող «Վիլիս»-ը փչացել էր:
Այս խնդրի առնչությամբ մեկնաբանության համար դիմեցինք ՀՀ արդարադատության նախարարություն՝ հասկանալու համար, թե ինչ եղան նախարարի խոստացած «Ֆորդ տրանզիտ»՝ կոնդիցիոներով ավտոմեքենաները:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։