Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության գործընթաց իրականում չկա, հետևաբար, չեղած գործընթացում վստահություն լինել չի կարող. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 27,2023 11:36

Աշխարհը՝ մի կողմ, գանք մեզ։ Թյուրքը նախ մեր կենսական ուժերն է խլել ու խլում, որովհետեւ իր տեսակի համար երկու պետություն հենց մեր Հայրենիքի տարբեր հատվածներում է ստեղծել։ Մեր առողջանալու ձեւը մեկն է՝ մեզնից քերելով պոկել մետաստազներ տված այդ ուռուցքը։ Պոկել ու շպրտել։ Որովհետեւ մեր գոյության միակ պայմանն այդ գոյացությունից ազատվելն է։ Այս նպատակին հասնելու համար պետք է իրապես ազգային անվտանգության ռազմավարություն…

Խորքային այս նպատակն իրագործելու համար դեռ պետք է լուծել այսօրվա անվտանգության խնդիրները, որ մնա այսօրվա Հայաստանի Հանրապետություն պետությունը։ Բնականաբար, ՀՀ ասելիս Արցախի Հանրապետությունը չենք մոռանում։ Ի վերջո, Արցախի մի մասը՝ լեռնային Արցախն ազատագրելով 90-ականներին՝ շտկեցինք մեր արժանապատվության ողնաշարը։ Ինչ վիճակում են այսօր Արցախը ու, իբրեւ այդ վիճակի հետեւանք, Հայաստանը, գիտենք՝ գրեթե ամեն օր նոր կորուստների արձանագրումով։ Հերթականը ադրբեջանական անցակետի տեղադրումն էր ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում։

Անկեղծ ասած՝ ԱՄՆ-ն, Եվրոպան, Ռուսաստանը քաջատեղյակ են, որ խաղաղության գործընթաց իրականում չկա, հետեւաբար, չեղած գործընթացում վստահություն լինել չի կարող։ Իսկ խաղաղության գործընթաց չկա, որովհետեւ՝

1. չկա՛ ադրբեջանական կամ թուրքական կողմից խաղաղությանը միտված որեւէ գործողություն։

2. Չկա՛ թյուրքական կողմից խաղաղության հասնելու նպատակ, քանզի 44-օրյայից հետո պատերազմը չի դադարել. Ադրբեջանը 2021 թ. մայիսի 12-ին, նույն տարվա նոյեմբերի 17-ին եւ 2022 թ. սեպտեմբերին օկուպացրել է ՀՀ տարածքներ: Եվ ադրբեջանական քայլը սադրանք չէ, միջադեպ չէ, ագրեսիա չէ, պատերազմ է, որովհետեւ 44-օրյային ռազմական հանցագործություններով աչքի ընկած այս պետությունը՝ ղեկավարից մինչեւ քաղաքացի, ոչ միայն չի խորշում այդ մասին խոսելիս, այլեւ շարունակում է հայատյացության խոսույթը՝ նոր սպառալիքներ հնչեցնելով։

3. Չկա՛ թյուրքական կողմից երկխոսելու կամք. թշնամին Հայաստանին ոչ թե ուզում է տեսնել ծնկած, այլ՝ ընդհանրապես ուզում է վերջնականապես փակել հայկական դուռը՝ Հայաստանի Հանրապետությունը «արեւմտյան Ադրբեջան» համարելով։

4. Չկա՛ թյուրքական կողմից համագործակցության ցանկության նշույլ անգամ. թշնամին տառացիորեն պարալիզացրել է Արցախի եւ Հայաստանի կյանքը։ Արցախը շրջափակված է, Հայաստանի ապագան՝ անորոշ։ Սահմանամերձ շատ տարածքներում անասնապահությունը վերացել է, որովհետեւ թյուրքն անասնագող է։ Շատ համայքներում խմելու ջրի խնդիր կա, որովհետեւ խմելու ջրի ակունքին նստած է թուրքը։ Համայնք կա, որ իր հանգուցյալներին այլ համայնքի գերեզմանոցում է թաղում, որովհետեւ թուրքը մեռելների հետ էլ խնդիր ունի. գերեզմանոցներ է… օկուպացնում։
Հիմա մեր որոշելիքն է՝ թուրքի այգին ջրել, թե մերը։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930