Ժամ առ ժամ թուրք-ադրբեջանական ցեղասպան օղակը սեղմվում է Արցախի եւ ՀՀ-ի շուրջը։ Թուրքիայի ներգրավվածության մասին է վկայում երկրի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի մեկնաբանությունը Հակարիի կամրջի մոտ անցակետ տեղադրելու վերաբերյալ։
Ավելորդ չէ նաեւ նշել, որ սին է Ադրբեջանի կողմից հայերին խոստացված անվտանգային որեւէ երաշխիք, որը խախտվում է հենց հնչեցնելու պահին։ Ադրբեջանն օբյեկտիվորեն չի կարող հայի անվտանգության երաշխավորը դառնալ, երբ օրորոցից սկսած հայատյացություն եւ թշնամանք է սերմանում։ Այդ ատելության պտուղներն «առատ բերք» են տվել։
ՀՀ ազգային անվտանգության 2020 թ. ընդունված ռազմավարության մեջ ամրագրված է, որ «Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը», իսկ «բանակցությունների արդյունքում Հայաստանի եւ Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որեւէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում եւ Արցախում ժողովրդական հավանության դեպքում»։ Այս կարեւոր ամրագրումը պետք է դրվի մեր այսօրվա քաղաքականության հիմքում, առավել եւս, որ, ինչպես նշված է նույն այդ ռազմավարության մեջ, «որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ Հայաստանի Հանրապետությունն իր պաշտպանական քաղաքականությունն ուղղում է նաեւ Արցախի անվտանգության ապահովմանը»: Ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչումը ներկա պայմաններում հրամայական է դառնում։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: