Լրահոս
Օրվա լրահոսը

«Օսկանյանն իր որդուն գովաբանելով՝ ինձ մոտ վստահություն է ստեղծել, թե գործ ունեմ բարեխիղճ մարդու հետ, մինչդեռ նա լավ գիտեր՝ իր որդին ինչ պատմությունների մեջ է». Արա Օսկանյանի դեմ հաղորդում ներկայացրած անձը մանրամասներ է հայտնել. «Ժողովուրդ» 

Ապրիլ 27,2023 10:39
vardan oskanyan

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի դեմ հաղորդում ներկայացրած անձը մանրամասներ է հայտնել:

Փավրիզ Նոսրաքին հայտնել է. «Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի 67 հասցեի անշարժ գույքը (բետոնի արտադրամաս) սեփականության իրավունքով պատկանում է «ԲԵՏՈՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊ ընկերությանը (ՀՎՀՀ՝ 02244508), իսկ նշված ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը «ՕՅՐԱ» ՍՊ ընկերությունն է (ՀՎՀՀ՝ 00931586), որի 99 տոկոսի սեփականատերը եւ տնօրենը Արա Վարդանի Օսկանյանն է: Երբ կայքերից մեկը փորձում է վատաբանել որեւէ անձի, սեւացնել, արատավորել պատիվն ու արժանապատվությունը, արդար կլիներ, որ առաջին հերթին անդրադառնար նաեւ սիրելի Վարդան Օսկանյանի եւ նրա ընտանիքի անդամների ձեռք բերած գույքի ծագումնաբանությանը եւ դրսեւորած վարքագծին:

Ես ԻԻՀ քաղաքացի Փարվիզ Նոսրաթին եմ, հանդիսանում եմ Արա Վարդանի Օսկանյանի գործողություններից տուժած անձ, քանի որ հավատալով վերջինիս խոստումներին՝ նրան վճարել եմ 8 մլն 400 հազար ՀՀ դրամ կանխավճար (8.200.000 դրամը՝ փոխանցմամբ, 200.000 դրամը՝ առձեռն), որպեսզի պայմանավորված արժեքով վաճառի Բագրատունյաց փողոցի 67 հասցեի անշարժ գույքը կամ «ԲԵՏՈՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊ ընկերության բաժնեմասը, սակայն պարզվել է, որ այդ գույքի վրա մեծ գումարի պարտավորության համար արգելանք է դրված, եւ ի սկզբանե Արա Վարդանի Օսկանյանի համար ակնհայտ է եղել, որ արգելանքի պատճառով չի կարող վաճառել այն: Երբ պարզվել է այդ ամենը, Արա Վարդանի Օսկանյանը սկսել է խոստումներ տալ, թե հետ կվերադարձնի գումարը, սակայն չի վերադարձրել:

Ստիպված հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, որով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պետք է նշեմ, որ Արա Վարդանի Օսկանյանն ինձ հետ նման կերպ վարվելու հարցում օգտագործել է նաեւ իր հորը՝ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանին, որն ինձ հետ խոսել է հեռախոսով եւ իր որդուն գովաբանելով՝ ինձ մոտ վստահություն է ստեղծել, թե գործ ունեմ բարեխիղճ մարդու հետ, մինչդեռ Վարդան Օսկանյանը լավ գիտեր, թե ով է իր որդին եւ ինչ պատմությունների մեջ է»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930