Լրահոս
Օրվա լրահոսը

Պաթոսախառն հայտարարություններ էին անում, թե շուտով միլիարդները կհոսեն դեպի Հայաստան. «Փաստ»

Ապրիլ 27,2023 10:26

Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունները քննարկել են տնտեսական, տարածաշրջանային հաղորդակցային ուղիներին առնչվող հարցեր։ Խոսքն առաջին հերթին «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մասին է, որը ներառում է երկաթուղային, ավտոմոբիլային, օդային, ծովային և գետային տրանսպորտի ենթակառուցվածքներ, որոնք սկանդինավյան երկրներն ու ԵԱՏՄ հյուսիս-արևմտյան հատվածը պետք է կապեն Պարսից ծոցի ու Հնդկական օվկիանոսի երկրների հետ։ Այս միջանցքը լրացուցիչ ուղի է նախատեսում Եվրոպա հասնելու համար՝ շրջանցելով Սուեզի ջրանցքը և խուսափելով Ռուսաստան-Արևմուտք առճակատման բացասական ազդեցությունից:

Ըստ այդմ, անհրաժեշտ է, որ Հայաստանը ևս գործուն քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ ու աշխատի առաջին հերթին Իրանի ու Հնդկաստանի, ինչպես նաև Ռուսաստանի ու Վրաստանի հետ։ Բայց հայկական կողմը, ավելի շատ հույսեր կապելով հայ-թուրքական սահմանի բացման հետ, ակտիվ քայլեր չի ձեռնարկում այս ուղղությամբ։ Պատահական չէ, որ անցյալ տարի Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալը նշում էր, թե «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի հարցի կապակցությամբ իրենք դեռ պետք է պաշտոնապես առաջարկ ստանան հայկական կողմից։

Այնինչ, նման հարցում Հայաստանի մոտեցումը վաղուց պետք է արտացոլված լիներ։ Վերադառնալով Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների քննարկմանը՝ նշենք, որ պաշտոնական հաղորդագրությունից առանձնապես մանրամասներ հայտնի չեն, սակայն սոցիալական ցանցերում ակտիվորեն սկսեցին տեղեկություններ տարածվել, թե ստորագրվել է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհով տարեկան 250 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության առաջին պայմանագիրը Հնդկաստանի, Իրանի և Հայաստանի միջև։ Իշխանական ճամբարի ներկայացուցիչները ամբողջ ուժով տարածում էին այս նորությունը՝ մեծ աշխարհաքաղաքական վերլուծություններ կատարելով, պաթոսախառն հայտարարություններով, թե շուտով միլիարդները կհոսեն դեպի Հայաստան, և այդպիսով մեր երկիրը հնարավորություն կստանա դուրս գալ շրջափակման սեղմվող օղակից։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930