Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար․ «Ոչ թե մենք ենք սխալ հասկացել, այլ Նիկոլ Փաշինյանն է հայ ազգի սխալը»․ «Փաստ»

Ապրիլ 27,2023 09:00

Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը ոչ թե Ադրբեջանի հերթական սադրանքը, այլ Նիկոլ Փաշինյանի հրավերն է: «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի սկզբնամասում հսկիչ-անցագրային կետ տեղադրելուն, նշել է ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

«Պետք է ուշադրություն դարձնել ժամանակագրությանը, այսինքն՝ թե Փաշինյանի որ հայտարարություններին հաջորդեց Ադրբեջանի այս քայլը: Ադրբեջանն անցակետ տեղադրեց Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված այն ելույթներից հետո, որոնցով նա հրաժարվեց Արցախի սուբյեկտայնությունից, ինքնորոշման իրավունքից: Ադրբեջանն էլ իր հերթական քայլն արեց, որը համահունչ է Փաշինյանի հայտարարություններին: Ի՞նչ է ասում Փաշինյանը: Այն դեպքում, երբ Ադրբեջանն իրեն չի հռչակել Խորհրդային Միության իրավահաջորդ, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ամենաբարձր ամբիոնից հնչեցնում է հայտարարություն այն մասին, որ պատրաստ է Խորհրդային Միության տարածքներով ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սա, իհարկե, ոչ այլ ինչ էր, քան հրավեր: Փաստորեն ասաց՝ «եկեք մեր սահման, մեր սահմանը ֆիքսենք», ու Ադրբեջանն էլ հրավերը ընդունեց և եկավ»,-ասաց Դ. Գալստյանը:

Անդրադառնալով Փաշինյանի՝ օրերս արված այն հայտարարությանը, թե Արցախի Ազգային ժողովն իր հայտարարությունները սխալ է հասկանում, Դավիթ Գալստյանն արձագանքեց. «Ոչ թե մենք ենք սխալ հասկացել, այլ Նիկոլ Փաշինյանն է հայ ազգի սխալը: Նա ամբողջ ազգի սխալն է, որը պարբերաբար նաև սխալ հայտարարություններ ու արտահայտություններ է անում: Մինչև Ազգային ժողովում արված վերջին՝ ապրիլի 18-ի հայտարարությունը, նա խոսում էր այն մասին, որ դեռ պետք է որոշեն, թե ինչ քարտեզներով պետք է տարածքային ամբողջականությունը ճանաչվի: Այդ ժամանակ վերոնշյալ անցակետի մասին խոսք չկար:

Երբ հստակեցրեց, թե ինչ քարտեզներով է պատրաստ ճանաչել սահմանները, տեսանք այն, ինչ տեսանք: Ըստ Նիկոլ Փաշինյանի, փաստորեն, մենք ճիշտ չենք հասկացել, իսկ Ադրբեջանը ճիշտ է հասկացել ու ֆիքսել սահմանը: Հիմա ամբողջ ազգը Փաշինյանին ճիշտ չի հասկացել, բայց նա, փաստորեն, ինքն իրեն հակասող պարբերական բնույթ կրող հայտարարություններով Ադրբեջանի ջրաղացին ջուր է լցնում: Նրանք համահունչ են գործում: Մեծ հաշվով՝ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև բանավոր պայմանավորվածությունների պտուղներն ենք քաղում»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930