Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեղամ Մանուկյան․ Երկու տարով վերանորոգելու են Ցեղասպանության հուշահամալիրը և թանգարան-ինստիտուտը, չի բացառվում, որ այնտեղ վերանորոգման կարիք լինի, բայց երկու տարվա կտրվածքո՞վ․ «168 ժամ»

Ապրիլ 27,2023 08:30

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը հատուկ քննարկում է ունեցել. «Առաջիկա ուսումնասիրություններից հետո շատ ավելի ամբողջական փաթեթով դրա մասին կխոսենք, բայց օրերս կառավարությունը մի ամպագոռգոռ հայտարարություն է արել, թե երկու տարով վերանորոգելու է Ցեղասպանության հուշահամալիրը և թանգարան-ինստիտուտը, չի բացառվում, որ այնտեղ վերանորոգման կարիք լինի, բայց երկու տարվա կտրվածքո՞վ: Ժամկետներն էլ պետք է ուսումնասիրենք, թե 2025թ. ո՞ր ամսին է ավարտվելու, որովհետև 2025-ին լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը:

Ի վերջո, մարդիկ հիշողություն ունեն, հիշում են, որ 2015թ. նույն հուշահամալիրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ ամբողջությամբ կապիտալ վերանորոգվեց: Իշխանությունն այս տարի շատ ավելի ցցուն Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որպես քաղաքական երևույթ, չխոսեց:

Գործ չանելը ցեղասպանության կրկնության հիմքեր է ստեղծում: Ցեղասպանության դատապարտումը Հայաստանի պետական քաղաքականության մաս է եղել: Ամեն անգամ միջազգային դատապարտումը Հայաստանին շատ ավելի հզորացած էր դարձնում, դարձնում էր միջազգային ասպարեզում ավելի խաղացող, դրանով էր, որ Հայաստանը շատ ավելի զորավոր կարողանում էր ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա, զսպել Թուրքիայի ագրեսիվ ախորժակները, զսպել Թուրքիայի՝ Ադրբեջանի թիկունքին շատ ավելի զորավոր կանգնելու բոլոր փորձերը: 2018թ. հետո ամեն տարի դա ավելի քչացավ և Թուրքիային շատ ավելի մղեց դեպի Ադրբեջան: Ցանկացած երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լուրջ քաղաքական խնդիր էր լուծում:

Վերջերս Մեքսիկայի Սենատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել, հետո այդ երեք պատգամավորներին ԱԺ պատվո շքանշանով պարգևատրման որոշում է ստորագրվել, բայց օրերս մի ողբերգական բան է եղել ԱԺ-ում, երբ մեքսիկացի խորհրդարանականներ են այստեղ եղել և ցավով ասել են, որ իրենց բանաձևի ընդունումից հետո պաշտոնական Երևանից որևէ ողջույնի ուղերձ չեն ստացել: ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական էջում Մեքսիկայի Սենատի ընդունած որոշման մասին որևէ բառ չկա, Մեքսիկայում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում կա»:

Գեղամ Մանուկյանը հավելեց. «Թող հիմա Ռուբեն Ռուբինյանը պատասխան տա՝ այդքան սրտաճմլիկ, ցավդ տանեմ, ողբում եմ, սգում եմ, ցավակցություններ և այլն… Այդ ինչպե՞ս եղավ, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ բանակցող Սերդար Քըլըչը որևէ սփոփանքի խոսք չասաց հայերին: Արդա՞ր էր: Թուրքերը մեզ հետ ազնիվ են բանակցո՞ւմ: Առանց նախապայմանների են բանակցո՞ւմ»:

Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930