Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանը պատերազմը շարունակում է, իսկ մե՞նք…

Ապրիլ 27,2023 10:00

«Ի՞նչ է, դուք պատերա՞զմ եք ուզում», – այդ հարցն են տալիս իշխանությունների ներկայացուցիչներն ու կողմնակիցները, երբ որեւէ մեկն ասում է, որ Արցախի մեր 120 հազար հայրենակիցներին չի կարելի անտեր թողնել, կամ՝ որ չի կարելի թույլ տալ Ադրբեջանը շարունակի մնալ մեր երկրի ինքնիշխան տարածքում:

Այդ հարցին կարելի է պատասխանել հարցով՝ իսկ մի՞թե Ադրբեջանը մեր ժողովրդի դեմ հիմա պատերազմ չի վարում: Ցանկացած կեղծ հայտարարություն, որն արվում է թշնամու կողմից, պատերազմը շարունակելու «արդարացում» է: Վերջին օրինակը՝ Հայաստանը իբր զենք է տեղափոխում Արցախ: Հետեւաբար, ըստ ադրբեջանական կողմի, միանգամայն «արդարացված է» ճանապարհը փակելը:

Իշխանությունը կարծում է, որ «էսկալացիա թույլ չտալու համար» ամեն նոր ագրեսիվ քայլը կուլ տալով, կարելի է թշնամուն խաղաղեցնել: Բայց թշնամին ոչ միայն չի խաղաղվում, այլեւ ավելի է լկտիանում: Ահա մի հատված ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիեւի երկուշաբթի՝ ապրիլի 24-ին հնչեցրած ելույթից։ «Հայաստանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, ամբողջովին դուրս բերի իր զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից, վերադարձնի Ադրբեջանի սահմանամերձ դեռեւս օկուպացված ութ գյուղերը, դադարեցնի ու ձեռնպահ մնա տարածքային պահանջներից, անօրինական գործունեությունից ու ապատեղեկատվությունից, դադարեցնի ականային ահաբեկչությունը, լույս սփռի մի քանի հազար ադրբեջանցիների ճակատագրի վրա, որոնք անհետացել են հակամարտության ընթացքում, փոխհատուցի Ադրբեջանին պատճառած վնասները», – մասնավորապես ասել է Յաշար Ալիեւը:

Ինչպես տեսնում եք, դիվանագետի հնչեցրած բոլոր պնդումները կեղծ են, բայց ամեն մեկը կարող է արդարացնել պատերազմի շարունակությունը: Բավարարել այդ «պահանջները»՝ նշանակում է գրգռել թշնամու ախորժակը: Ինչ-որ մի կետում հերթական անգամ զիջելը կնշանակի եւս 10 կետի ավելացում:

Ադրբեջանը պատերազմ է վարում Հայաստանի 29.8 հազար կիլոմետր տարածքի դեմ, ինչը մեր իշխանությունը «սահմանների ճշգրտում» է անվանում: Բայց թշնամի երկիրը պարտերազմ է վարում նաեւ Արցախի ժողովրդի դեմ, որին հայկական պետության ղեկավարությունը «իրենը» չի համարում եւ կարծում է, որ այդ ժողովրդի համար որեւէ պատասխանատվություն չի կրում: Դա արտառոց երեւույթ է միջազգային պրակտիկայում, երբ ոչնչանալու շեմին կանգնած հայրենակիցներին պետությունը խորհուրդ է տալիս «լեզու գտնել» ոչնչացնողների հետ: Ի դեպ, հիշեցնեմ, որ արցախցիներն ունեն ՀՀ անձնագրեր, նրանք պարզապես հայրենակիցներ չեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան
    Իշխանավորների պահվածքը անընդունելի է բայց հասկանալի։ Իրենց համար կեղծ խաղաղասիրությունը իրենց սիրած բառով ասած <> մոտ մնալու ճիշտ միջոց է։ Ցավալին այն է, որ այդ միջոցը ճիշտ է դարձել, որովհետև ՀՀ բնակչության մեծ մասն անկեղծորեն հավատում է, որ հնարավոր է Արցախից և արցախցիներից հրաժարվելով <> և խաղաղ ապրել։

  2. Հ.Շ. says:

    Մէկ էական հարցում – կամ հարց – կայ: Միայն, մէկ:

    Բանակը, մարդավարի վերակազմակերպումի ընթացքի մէ՞ջ է, թէ ոչ:

    Ցարդ, հաստատ կամ բաւարար տեղեկութիւն չկայ այդ մասին:

    ԵԹԷ այդպէս՝ է, եթէ կառավարութիւնը ժամանակը օգտագործում է՝ Բանակը վերակազդուրելու, զօրացնելու համար, ապա սխալ չէ, վարչակարգին ընթացիկ մօտեցումը:

    Մ- Հայդուկ Շամլեան

    • Ջորդանո Գալիլյան says:

      Հարցը հռետորական է. կոլաբորացիոնիստ թրքահպատակներին «խաղաղության դարաշրջանում» բանակ ընդհանրապես պետք չէ: Բանակը դրանց համար դասակարգային թշնամի է, եւ զուր հույսեր են, թե դասալիքների մեծարգո կառավարությունը պատրաստվում է կամ կարող է իբր «վերակազդուրել ու զօրացնել» բանակը. կազմաքանդում, կազմալուծում մինչեւ վերջ…

      • Հ.Շ. says:

        Ըսածս, «եթէ»ներով էր: Եւ անշուշտ wishful thinkingի ազդակ մը կայ, այդտեղ… Զորս կարող ենք թէեւ կոչել պարզապէս՝ յոյս:

        Սակայն, ներողամիտ եղիր, բայց «կազմաքանդումի եւ կազմալուծման» վերաբերեալ, ես բաւարար տուեալներ չունիմ: Շատ բաներ կ’ըսուին այդ ուղղութեամբ, սակայն բաւարար չեն այդ ըսուածները, որպէս փաստ: Մինչ, դժուար է պատկերացնելը որ այդպիսի բան ընթացքի մէջ է, եւ չկայ ոչ մէկ բարձրաստիճան սպայ – պաշտօնի վրայ, գործօն պաշտօնէ դուրս կամ հանգստեան կոչուած -, որ այսպէս, ձեռնածալ մնայ… Դեռ չխօսելու համար գոնէ հինգ հազար զոհերի եղբայրներին, հայրերին, հօրեղբայրներին, քեռիներին, ընկերներին մասին… Նաեւ քսան տարիներ երկիրը ղեկավարած վարչակարգերու լրիւ անդամները, համակիրները, դաշնակիցները…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930