«Ազատություն» ռ/կ. Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում հրդեհ է բռնկվել Ռուսաստանի մշակութային կենտրոնի շենքում: Հրշեջներն այն մարել են, տուժածներ չկան:
Կենտրոնի աշխատակից Ալինա Ռադչենկոյի փոխանցմամբ, շենքի վրա ինչ-որ մեկը նետել է «Մոլոտովի կոկտեյլներ» (դյուրավառ հեղուկով լցված շշեր):
«Լսվել է երկու հուժկու թրխկոց, ապա առաստաղն ու պատը սկսել են այրվել: Մարդկանց տարհանել են, ոստիկանները շրջապատել են շենքը, տեղում հրշեջներ են աշխատում»,- ասել է Ռադչենկոն:
Դեպքի վայր են հասել հինգ հրշեջ մեքենաներ և մեկ զրահամեքենա: Այս պահին հայտնի չէ, թե ով է և ինչ պատճառով է փորձել հրկիզել շենքը: Ոստիկանները հետաքննում են միջադեպի հանգամանքները: