«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:
«44-օրյա պատերազմը կանգնեցնելով, Մոսկվան Ադրբեջանին ասաց՝ Արցախը դու չես գրավելու, ես եմ քեզ հանձնելու։ Իսկ հիմա, այն ինչ կատարվում է Լաչինի միջանցքում, սկսվել էր դեռ Բերձորը, Սուսը, Աղավնոն հանձնելուց։ Բաքուն երկու տարի առաջ էր հայտարարել անցակետ տեղադրելու մասին։ Ադրբեջանն Արցախում կլկտիանա այնքան, որքան Կրեմլը թույլ կտա։
Փաստացի Ռուսաստանը հայտարարում է, որ խնդիրն է ապահովել Արցախի ինտեգրացիան Ադրբեջանին, իրենք դրա համար են եկել Արցախ։ Արցախն առաջին ճաշատեսակն էր, հիմնական խնդիրը թուրանական միջանցք ստանալն է։ Սակայն ռուս-թուրքական ծրագրով, ՌԴ հովանավորությամբ պատերազմով Ադրբեջանը չի կարող ստանալ միջանցք։ Դրա աշխարհաքաղաքական հետևանքները Մոսկվան ու Բաքուն չեն մարսի։ Փորձում են պատերազմի սպառնալիքով կորզել»,-նշել է Շահնազարյանը։
Նրա կարծիքով, միջանցք տալու հարցում Հայաստանում իշխանության և ընդդիմության քաղաքական կոնսենսուս է։ Ընդդիմությունն ուղղակի ասում է բանակցողին փոխենք։ Այս իրավիճակն, իր հերթին, քաջալերում է Մոսկվային շարունակել իր քաղաքականությունը։
Կարդացեք նաև
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=rKAzxqXQ1Kg