«Միկա» մարզահամալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի տղաների հավաքականն անցկացրեց մեծ վերելքով։
Երեկոյան մրցահերթում ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի սաներից ռինգ մտած մեր երկու բռնցքամարտիկներն էլ՝ 54 կգ քաշային Էրիկ Առստամյանը եւ 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը, իրենց մենամարտերն անցկացրին վստահ եւ համոզիչ հաղթանակ տարան ու պայքարը կշարունակեն հաջորդ փուլում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ