Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում մինչ «Քաղաքական ռազմավարություններ՝ բնական աղետների կանխարգելման, նախապատրաստվելու և դրանց հետևանքներին դիմակայելու համար» թեմայով զեկույցի քննարկումը ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը։
Նա հայտարարեց․ «Բոլորս գիտենք, որ շուրջ 50․000 մարդ իր կյանքն է կորցրել այս ավերիչ երկրաշարժի պատճառով, 100 հազարավոր նրանց հարազատներ ողբում են այժմ։ Բազմաթիվ անձինք ստիպված թողել են իրենց տներն ու քաղաքները։ Այսօր ուզում եմ, որ դուք ինձ միանաք, և մեկ րոպե լռությամբ հարգենք բոլոր զոհերի հիշատակը և մեր վշտակցությունը հայտնենք նրանց հարազատներին»։
Մեկ րոպե լռությունից հետո ԵԽԽՎ նախագահը հայտարարեց, որ Վեհաժողովի կողմից իրենց ցավակցությունն են հայտնում Թուրքիայի գործընկերներին։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ