Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արցախի շրջափակումը հստակ ցեղասպանական նպատակ ունի». ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ

Ապրիլ 26,2023 18:02

Ապրիլի 19-24-ը ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված մի շարք միջոցառումների ԱՄՆ Կոնգրեսում, Մասաչուսեթսի նահանգային խորհրդարանում, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը, Նյու Յորքի Թայմս Սքվեր հրապարակում։

Մշտական ներկայացուցիչն իր ելույթներում երախտագիտություն է հայտնել Միացյալ  Նահանգներին և բոլոր այն երկրներին, որոնք հայ ժողովրդի համար այդ ծանր տարիներին դիվանագիտության և հումանիտար ծրագրերի միջոցով բազմաթիվ կյանքեր են փրկել։

ԱՄՆ-ում ԱՀ ՄՆ-ն նշել է, որ ցեղասպանության չարիքն առկա է նաև 21-րդ դարում, ինչի վառ դրսևորումն է 2020 թվականին Թուրքիայի և Մերձավոր Արևելքի  ահաբեկչական կազմակերպությունների  աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նորաստեղծ ժողովրդավարության դեմ  սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը, որն ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով և ռազմական հանցագործություններով։

Ռոբերտ Ավետիսյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ վարվող ահաբեկչական քաղաքականությանը, մասնավորապես, Արցախի՝ շուրջ հինգ ամիս շարունակվող շրջափակմանը, Հայաստանից Արցախ մատակարարվող գազի և էլեկտրականության խափանումներին և այլն։

«Արցախի շրջափակումը հստակ ցեղասպանական նպատակ ունի կազմակերպիչները ցանկանում են, որ Արցախի բնիկ հայերը կանգնեն երկընտրանքի առաջ՝ կամ լքել իրենց պատմական հայրենիքը, կամ մնալ ու մեռնել սովից, ցրտից ու հիվանդություններից»,-նշել է Ռոբերտ Ավետիսյանը։

Այս Համատեքստում Ռոբերտ Ավետիսյանը կարևորել է միջազգային հանրության համարժեք գործողությունները՝ ուղղված նոր ցեղասպանությունների կանխարգելմանը։

«Հայոց ցեղասպանությունը սկսվել է 1915 թվականին, սակայն, ցավոք, այն չի ավարտվել։ Մենք պետք է միասին պայքարենք դրա դեմ: Աշխարհաքաղաքական կամ մերկանտիլ շահերը տեղ չունեն, երբ խոսքը վերաբերում է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը ցեղասպանություններից, ֆաշիզմից կամ ագրեսիվ ծավալապաշտությունից»,-հայտարարել է մշտական ներկայացուցիչը։

Միջոցառումների տեսանյութերը

Կոնգրես՝

Միջոցառում Մասաչուեթսում

Նյու Յորք՝

Դեսպանություն՝

Արցախի ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930