Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազդակներ կան, որ Արևմուտքը պատրաստ է մեզ հատուկ ռազմավարական նշանակության սպառազինություն մատակարարել։ Իշխանությունները չեն գիտակցում. Գուրգեն Սիմոնյան. «Ա1+»

Ապրիլ 26,2023 17:50

«Ա1+». «Հեղափոխության բերած բարեփոխումների փաթեթը, որ նրանք խոստանում էին, դեվալվացիայի է ենթարկվել։ Իշխանություններն անվստահության շատ մեծ դեֆիցիտ ունեն, և այլընտրանքների հայտնվելու պարագայում ջախջախիչ պարտություն կկրեն։ Եթե, իհարկե, ընտրությունը տեղի չունենա անցյալի ու ներկայի միջև»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։

Քաղաքագետը գտնում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ձերբազատվեն այն ռազմաքաղաքական դաշինքներից, որոնք այլընտրանքներ որոնելու հնարավորություն չեն տալիս։ Պետք է դուրս գան ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից և աջակցության համար դիմեն ԱՄՆ-ին ու Ֆրանսիային։ «Ազդակներ կան, որ Արևմուտքը պատրաստ է մեզ հատուկ ռազմավարական նշանակության սպառազինություն մատակարարել։ Իշխանությունները չեն գիտակցում և ինֆորմացիայի ու մասնագիտական վերլուծությունների բաց ունեն»,- համոզված է Գ․Սիմոնյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930