«Ազատություն». Ադրբեջանը հանդիսավոր արարողությամբ, զինված զորքով դրոշ է բարձրացնում Հակարիի կամրջի վրա: «Սահմանային անցակետը պատրաստ է», – սահմանապահ զորքերի գնդապետը զեկուցում է իր գլխավոր գերագույն հրամանատարին՝ Իլհամ Ալիևին:
Այժմ դեպի Արցախ տանող ճանապարհին՝ Հակարի կամրջի վրա ադրբեջանական այս անցակետն է, հետո էլ ադրբեջանցի ակտիվիստների անցակետը՝ Շուշի-Քարինտակ խաչմերուկում:
Պաշտոնական Բաքուն պնդում է Հակարիի այս անցակետը երթևեկը թափանցիկ դարձնելու համար է, և այն չի խոչընդոտի, որ «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայկական ծագմամբ քաղաքացիները գնան-գան»:
Գնացող եկողները առայժմ Կարմիր Խաչի ու ռուս խաղաղապահների մեքենաներն են։ Ադրբեջանական այս երկու անցակետերի միջև են մնացել Շուշիի շրջանի 4 գյուղերը՝ 350 արցախցիներ, կիրակի օրվանից կտրված են Ստեփանակերտից էլ, Գորիսից էլ։ Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող, Լիսագոր գյուղերում առայժմ սննդի սուր խնդիրներ չկան, տեղեկացնում է Շուշիի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Սուսան ԲԱԴԱԼՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: