Լրահոս
Օրվա լրահոսը

Կան մի շարք ծրագրեր, որոնք ամերիկյան կողմը նախատեսում է իրականացնել ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում. Դեսպան Քվին

Ապրիլ 26,2023 17:33

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինին։

Նախարար Մկրտչյանը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հույս հայտնել, որ սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերը կշարունակեն ցանկալի արդյունք արձանագրել։

Ներկայացնելով ԱՍՀ նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ նախարարը խոսել է մշակվող ոլորտային ռազմավարությունների, սոցիալական պաշտպանության համակարգի թվայնացման, երեխաների իրավունքների պաշտպանության և անկախ կյանքի կենտրոնների ստեղծման, ԱՄՆ լավագույն փորձի ուսումնասիրման և ներդրման հնարավորությունների մասին։

«Սոցիալական պաշտպանության ոլորտում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները կառուցողական են ու գործընկերային, և ես վստահ եմ, որ այս ոլորտում համատեղ նախաձեռնություններն ապահովելու են համագործակցության նոր մակարդակ։ Ներկայումս աշխատանքներ են իրականացվում աշխատանքի և զբաղվածության, երեխաների իրավունքների պաշտպանության, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղություններով»,- նշել է նախարարը։

Դեսպան Քվինը ևս, կարևորելով երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը, նշել է, որ կան մի շարք ծրագրեր, որոնք ամերիկյան կողմը նախատեսում է իրականացնել ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում։ Այս համատեքստում Քրիստինա Քվինն ընդգծել է նաև մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործընթացում ՀՀ արձանագրած առաջընթացի կարևորությունն ու համատեղ աշխատանքների շարունակականության անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում Քրիստինա Քվինը խոսել է նաև ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության ձևաչափի մասին, ներկայացրել աշխատանքային խմբերի գործունեությունը՝ առաջարկելով նախարարությանը ևս միանալ իրականացվող աշխատանքներին։ Ընդգծելով նմանօրինակ նախաձեռնությունների կարևորությունը՝ նախարար Մկրտչյանը հարթակի աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել։

  ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930